5 Նրանց առաջ չխոնարհվես և չծառայես նրանց+, որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող+Աստված*եմ, որ հայրերի հանցանքների համար, ովքեր ատում են ինձ, պատժում եմ որդիներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը+,
9 Դրանց առաջ չխոնարհվես և չծառայես դրանց+, որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված*եմ+, որ հայրերի հանցանքների համար, ովքեր ատում են ինձ, պատժում եմ որդիներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը+,
19 Իսկ երբ դատավորը մահանում էր, նրանք հետ էին դառնում և իրենց հայրերից ավելի վատ բաներ էին անում. ուրիշ աստվածների հետևից էին գնում, նրանց էին ծառայում ու նրանց առաջ էին խոնարհվում+։ Նրանք չէին հրաժարվում իրենց գործերից և իրենց համառ վարմունքից+։
14 Երբ Ամասիան եդոմացիներին ջարդելուց հետո վերադարձավ, իր հետ բերեց Սեիրի որդիների աստվածներին+, դրանք իր մոտ դրեց ու իր աստվածները դարձրեց+։ Նա սկսեց խոնարհվել դրանց առաջ+ու զոհերի ծուխը վեր հանել+։
19 Վա՜յ նրան, ով փայտի կտորին ասում է՝ արթնացի՛ր և համր քարին. «Զարթնի՛ր։ Մեզ խրա՛տ տուր+»։ Այն պատված է ոսկով ու արծաթով+, և նրանում ոչ մի շունչ չկա+։
20 Իսկ մնացած մարդիկ, որոնք այս պատուհասներից չսպանվեցին, չզղջացին իրենց ձեռքի գործերի համար+, այլ շարունակեցին երկրպագել դևերին+և ոսկե, արծաթե+, պղնձե, քարե ու փայտե կուռքերին, որոնք չեն կարող ո՛չ տեսնել, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել+։