5Շրջեք Երուսաղեմի փողոցներում, նայեք, իմացեք ու փնտրեք նրա հրապարակներում, թե արդյոք կգտնեք մի մարդ+, գոնե մեկին, որ արդարությամբ է վարվում+և հավատարմություն է փնտրում+, և ես կներեմ այս քաղաքին։
2 Երանի՜ թե անապատում ճամփորդների իջևանատեղ ունենայի+։ Ես կթողնեի իմ ժողովրդին ու կհեռանայի նրանից, որովհետև բոլորը շնացողներ են+, նենգավորների ժողով+։
11 Բոլոր իսրայելացիները զանց արին քո օրենքը, շեղվեցին ու չհնազանդվեցին քո ձայնին+, այնպես որ դու մեզ վրա թափեցիր անեծքն ու երդումը+, որոնց մասին գրված է ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսի օրենքում, որովհետև մենք մեղք գործեցինք քո դեմ։
13 Վա՜յ նրանց+, որովհետև փախան ինձանից+։ Նրանք կկործանվեն, քանի որ իմ դեմ անօրենություն գործեցին։ Թեև ես սկսեցի փրկագնել նրանց+, բայց նրանք իմ մասին սուտ խոսեցին+։