2 «Այսպես է ասում Եհովան. «Ով որ մնա այս քաղաքում, սրից+, սովից+ու համաճարակից+կմեռնի, իսկ ով որ դուրս գա ու գնա քաղդեացիների մոտ, ողջ կմնա։ Նրա համար իր հոգին իբրև ավար կլինի, և նա կապրի»+։
9 Սաֆանի+որդի Աքիկամի+որդի Գոդողիան+երդվեց+նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց։ Մնացեք այս երկրում ու Բաբելոնի թագավորին ծառայեք, և ձեզ համար լավ կլինի+։
10 «Եթե շարունակեք այս երկրում բնակվել+, ձեզ կշենացնեմ և ոչ թե կքանդեմ, ձեզ կտնկեմ և ոչ թե արմատախիլ կանեմ+, որովհետև կափսոսամ այն բանի համար, որ ձեզ վրա այդ աղետը բերեցի+։