6 Եվ դու, Փասո՛ւր, դու և քո տան բոլոր բնակիչները գերի պիտի գնաք Բաբելոն+։ Բաբելոն կգնաս, այնտեղ կմեռնես ու այնտեղ էլ կթաղվես, դու և բոլոր քեզ սիրողները+, որովհետև դու նրանց համար սուտ մարգարեացար»»+։
21 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, Կոլայիայի որդի Աքաաբի և Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որոնք իմ անունով ձեզ համար սուտ են մարգարեանում+. «Ահա ես նրանց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը պիտի մատնեմ, և նա ձեր աչքերի առաջ պիտի սպանի նրանց+։