25 որովհետև թողեցին ինձ+, զոհերի ծուխը վեր հանեցին ուրիշ աստվածների համար+և ինձ վիրավորեցին+իրենց ձեռքի բոլոր գործերով+։ Իմ բարկությունը+այս վայրի վրա է թափվելու և չի հանգչելու»»+։
16 Բայց նրանք շարունակ անարգում էին+ճշմարիտ Աստծու պատգամաբերներին, արհամարհում էին նրա խոսքերը+և ծաղրում+նրա մարգարեներին, մինչև որ Եհովայի բարկությունը+բորբոքվեց իր ժողովրդի դեմ, այնպես որ էլ բուժում չմնաց+։
20 Դրա համար էլ այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա այս վայրի, մարդկանց, անասունների, դաշտի ծառի+ու երկրի պտղի վրա պիտի թափեմ իմ բարկությունն ու զայրույթը+. այն պիտի վառվի ու չհանգչի»+։
4 Ի վերջո, Սեդեկիայի թագավորության իններորդ տարում+՝ տասներորդ ամսվա տասներորդ օրը, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը իր ողջզորքով եկավ Երուսաղեմի դեմ+, նրա դիմաց բանակ դրեց և այն պաշարելու համար շուրջբոլորը պարիսպներ շինեց+։