Առակներ
1 Դավթի+ որդու՝ Իսրայելի թագավոր+ Սողոմոնի+ առակները+, 2 որոնց նպատակն այն է, որ մարդը ձեռք բերի իմաստություն+ և խրատ*+, ըմբռնի խորիմաստ խոսքերը+, 3 ստանա խրատ*+, որը տալիս է ըմբռնողականություն+, արդարություն+, արդարադատություն+ և ուղղամտություն+, 4 որ անփորձները խորագիտություն ձեռք բերեն+, երիտասարդները՝ գիտելիք+ և խորհելու կարողություն+։
5 Իմաստուն մարդը կլսի ու կավելացնի ուսումը+, և հասկացողություն ունեցող մարդը նա է, ով հմուտ առաջնորդություն է ընդունում+, 6 որպեսզի հասկանա առակներն ու դժվարըմբռնելի ասույթները+, իմաստունների խոսքերն+ ու նրանց հանելուկները+։
7 Եհովայի հանդեպ վախը գիտելիքների սկիզբն է+։ Իմաստությունն ու խրատը* հիմարներն են արհամարհում+։
8 Լսի՛ր, որդի՛ս, քո հոր խրատը+ և մի՛ թող քո մոր օրենքը+, 9 որովհետև դրանք գեղեցիկ պսակ են գլխիդ համար+ և հիասքանչ վզնոց՝ պարանոցիդ համար+։
10 Որդի՛ս, եթե մեղավորները փորձեն հրապուրել քեզ, տեղիք մի՛ տուր+։ 11 Եթե նրանք ասեն՝ «արի մեզ հետ, արի դարանամուտ լինենք արյուն թափելու համար+ և առանց որևէ պատճառի՝ դարան մտած սպասենք անմեղներին+, 12 ողջ-ողջ կուլ տանք նրանց+, ինչպես գերեզմանը*+ և ամբողջովին կլանենք նրանց, ինչպես փոսը իջնողների+։ 13 Եկ ամեն տեսակ թանկարժեք իրեր գտնենք+ և մեր տները ավարով+ լցնենք։ 14 Քո վիճակը մեզ հետ գցիր, և թող բոլորիս համար մեկ քսակ լինի...»+, 15 որդի՛ս, նրանց հետ նույն ճանապարհով չգնաս+։ Ոտքդ հետ պահիր նրանց ճանապարհից+, 16 քանի որ նրանց ոտքերը չարության են վազում+, և նրանք շտապում են արյուն թափելու+։ 17 Անիմաստ է ցանցը տարածել թռչունների աչքի առաջ+։ 18 Ուստի նրանք դարանամուտ են լինում նրանց արյունը թափելու համար+ և դարան մտած սպասում են նրանց հոգիները+ վնասելու համար։ 19 Այդպիսին են բոլոր նրանց ճանապարհները, ովքեր անարդար եկամուտ են ստանում+։ Այն վերցնում է իրեն տիրացողների հոգին+։
20 Ճշմարիտ իմաստությունը+ բարձրաձայն կանչում է փողոցներում+ և հրապարակներում ձայն է տալիս+։ 21 Աղմկոտ փողոցների գլխին նա ձայն է տալիս+ և իր խոսքերն է ասում քաղաքի դարպասների մուտքերի մոտ+.
22 «Մինչև ե՞րբ, ո՛վ անփորձներ, պիտի սիրեք անփորձ լինելը+, մինչև ե՞րբ, ո՛վ ծաղրողներ, պիտի հաճույք ստանաք ծաղր անելուց+, և մինչև ե՞րբ, ո՛վ հիմարներ, պիտի ատեք գիտելիքը+։ 23 Ականջ դրեք իմ հանդիմանությանը+ և հետ դարձեք։ Այդ ժամանակ ձեզ համար առատորեն կթափեմ իմ ոգին+ և իմ խոսքերը կհայտնեմ ձեզ+։ 24 Սակայն քանի որ ես կանչում եմ, բայց դուք մերժում եք+, ձեռքս մեկնում եմ, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում+, 25 և քանի որ դուք շարունակ արհամարհում եք իմ բոլոր խորհուրդները+ և իմ հանդիմանությունը չեք ընդունում+, 26 ուրեմն ես էլ կծիծաղեմ ձեր դժբախտության վրա+ և կծաղրեմ, երբ գա այն, ինչից սարսափում եք+, 27 երբ այն, ինչից սարսափում եք, գա ինչպես փոթորիկ, ու ձեր դժբախտությունը վրա հասնի ինչպես մրրիկ+, երբ ձեզ վրա գան վիշտն ու դժվար ժամանակները+։ 28 Այդ ժամանակ նրանք կկանչեն ինձ, բայց ես չեմ պատասխանի+, կփնտրեն ինձ, բայց չեն գտնի+, 29 որովհետև ատեցին գիտելիքը+ և չընտրեցին Եհովայի հանդեպ վախը+։ 30 Նրանք չընդունեցին իմ խորհուրդները+, արհամարհեցին իմ բոլոր հանդիմանությունները+։ 31 Ուստի իրենց ճանապարհի պտղից պիտի ուտեն+ և իրենց իսկ մտադրություններով պիտի կշտանան+։ 32 Անփորձների ըմբոստությունը+ կսպանի իրենց+, և հիմարների անհոգությունը կկործանի իրենց+։ 33 Իսկ ով լսում է ինձ, ապահով կբնակվի+, և փորձանքի հանդեպ սարսափը նրան չի անհանգստացնի»+։