31Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար Եգիպտոս են գնում+, ձիերին են ապավինում+և իրենց հույսը մարտակառքերի վրա են դնում+, քանի որ դրանք շատ են, նաև նժույգների վրա, քանի որ դրանք շատ ուժեղ են, բայց չեն նայում Իսրայելի Սրբին ու չեն փնտրում Եհովային+։
15 Բայց նա, ի վերջո, ապստամբեց+նրա դեմ՝ իր պատգամաբերներին ուղարկելով Եգիպտոս, որպեսզի իրեն ձիեր ու բազմաքանակ ժողովուրդ տրվի+։ Մի՞թե նա հաջողություն կունենա։ Մի՞թե կազատվի այս բաներն անողը և ուխտը դրժողը, մի՞թե նա կազատվի»+։
3 Նրանք սկսեցին մարմնավաճառությամբ զբաղվել Եգիպտոսում+։ Երիտասարդ ժամանակ մարմնավաճառությամբ զբաղվեցին+։ Այնտեղ նրանց կրծքերը ճմլեցին+և նրանց կուսության ստինքները տրորեցին։
14 Անհավատների հետ անհավասար լծակից մի՛ եղեք+, որովհետև ի՞նչ ընկերակցություն ունի արդարությունը անօրենության հետ+։ Կամ ի՞նչ ընդհանուր բան ունի լույսը խավարի հետ+։