25 Ահա թե ինչու է Եհովայի բարկությունը բորբոքվել իր ժողովրդի դեմ։ Նա կմեկնի իր ձեռքը նրանց դեմ և կհարվածի նրանց+։ Լեռները կցնցվեն+, և մարդկանց դիերը աղբի պես կլինեն փողոցներում+։
Ահա թե ինչու նրա բարկությունը չի դադարում, և նրա ձեռքը դեռ մեկնած է։
2 Ու պիտի փռեն դրանք արևի, լուսնի և երկնքի բոլոր զորքերի առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, նրանց հետևից գնացին+, նրանց փնտրեցին ու նրանց առաջ խոնարհվեցին+։ Դրանք չպիտի հավաքվեն և չպիտի թաղվեն։ Երկրի երեսի վրա գոմաղբ պիտի դառնան»+։
22 Ասա. «Այսպես է ասում Եհովան. «Մարդկանց դիակները պիտի ընկած մնան, ինչպես գոմաղբը դաշտի երեսին և ինչպես հնձողների հետևից մնացած ցորենի շարքերը, և չի լինի մեկը, որ դրանք հավաքի»»»+։