Սաղմոսներ 18։2 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 2 Եհովան իմ վեմն է, իմ ամրոցն ու իմ Ազատարարը+։Իմ Աստվածը իմ ժայռն է։ Նրա մոտ ես ապաստան կգտնեմ+։Իմ վահանն է նա, իմ փրկության եղջյուրն ու իմ ապահով բարձունքը+։ Առակներ 18։10 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 10 Եհովայի անունը ամուր աշտարակ է+։ Նրա մեջ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում+։ Եսայիա 25։4 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 4 Դու ամրոց ես դարձել խեղճի համար, ամրոց՝ աղքատի համար իր նեղության մեջ+։ Ապաստան ես դարձել փոթորկի դեմ, ստվեր+՝ տապից պաշտպանվելու համար։ Դու պաշտպանություն ես տալիս, երբ բռնակալների պոռթկումը հեղեղի պես զարկվում է պարսպին։ Երեմիա 17։17 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 17 Ինձ համար արհավիրք մի՛ եղիր+։ Դու ես իմ ապավենը նեղության օրը+։ Նաում 1։7 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 7 Եհովան բարի է+, ամրոց+՝ նեղության օրը+։ Նա գիտի նրանց, ովքեր ապաստան են փնտրում իր մոտ+։
2 Եհովան իմ վեմն է, իմ ամրոցն ու իմ Ազատարարը+։Իմ Աստվածը իմ ժայռն է։ Նրա մոտ ես ապաստան կգտնեմ+։Իմ վահանն է նա, իմ փրկության եղջյուրն ու իմ ապահով բարձունքը+։
4 Դու ամրոց ես դարձել խեղճի համար, ամրոց՝ աղքատի համար իր նեղության մեջ+։ Ապաստան ես դարձել փոթորկի դեմ, ստվեր+՝ տապից պաշտպանվելու համար։ Դու պաշտպանություն ես տալիս, երբ բռնակալների պոռթկումը հեղեղի պես զարկվում է պարսպին։