36 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այն պատճառով, որ սիրեկաններիդ+, բոլոր նողկալի ու գարշելի կուռքերիդ*+հետ պոռնկություն էիր անում և թափում էիր կիրքդ+՝ բացելով ամոթույքդ+, նաև որդիներիդ արյան պատճառով, որոնց տալիս էիր նրանց+,
37 ես կհավաքեմ քո բոլոր սիրեկաններին, որոնց դու հաճույք էիր պատճառում, նաև բոլոր նրանց, ում սիրում էիր, և բոլոր նրանց, ում ատում էիր։ Ամեն տեղից կհավաքեմ նրանց ու քո դեմ կբերեմ, նրանց առաջ քո ամոթույքը կբացեմ, և նրանք կտեսնեն քո ամոթույքը+։