8 Փախե՛ք+, նահանջե՛ք, խոր տեղե՛րը մտեք, որ թաքնվեք+, ո՛վ Դեդանի բնակիչներ+, որովհետև Եսավի վրա ես աղետ եմ բերելու՝ այն ժամանակը, երբ պիտի պատժեմ նրան+։
5 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Իմ նախանձախնդրության կրակով կխոսեմ+այն ազգերի դեմ, որոնք մնացել են, ինչպես նաև ողջ Եդոմի դեմ+։ Ամբողջ սրտով ուրախանալով և հոգում արհամարհանք ունենալով+՝ նրանք արոտավայրերի համար իմ երկիրն իրենց են վերցրել որպես սեփականություն+, որ կողոպտեն այն»»»+։
11 Այսպես է ասում Եհովան. «Եդոմի+երեք ապստամբությունների և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի, որովհետև նա սրով հետապնդեց իր եղբորը+, իր մեջ խեղդեց ողորմածությունը+։ Նա իր բարկությամբ շարունակ պատառոտում է, և նրա ցասումը միշտ բորբոքված է+։
Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան Եդոմի մասին+. «Մենք լուր լսեցինք Եհովայից, և ազգերի մեջ մի պատգամաբեր ուղարկվեց, որ ասի. «Վե՛ր կաց, ո՛վ ժողովուրդ, եկ պատերազմի՛ դուրս գանք նրա դեմ»»+։