4 Մի՛ վախեցիր+, որովհետև ամոթահար չես լինելու+, քեզ նվաստացած մի՛ զգա, որովհետև չես հիասթափվելու+։ Դու կմոռանաս քո երիտասարդության ամոթը+և այլևս չես հիշի երկարատև որբևայրությանդ նախատինքը»։
14 Քեզ հարստահարողների որդիները քեզ մոտ կգան ու կխոնարհվեն+։ Քեզ հետ անարգանքով վարվողները ծնկի կգան քո ոտնաթաթերի առաջ+ու քեզ կկոչեն Եհովայի քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն+։
19 Այդ ժամանակ ես կգործեմ բոլոր նրանց դեմ, ովքեր հարստահարում են քեզ+։ Ես կփրկեմ կաղերին+ու կհավաքեմ ցիրուցան եղածներին+։ Այնպես կանեմ, որ նրանք գովասանքի արժանանան և լավ անուն ունենան այն երկրում, որտեղ խայտառակ են եղել։