19 Այդ ժամանակ իմ աչքի առաջ քերովբեները բարձրացրին իրենց թևերը և վեր ելան երկրից+. երբ նրանք գնում էին, անիվները նույնպես գնում էին նրանց կողքով։ Նրանք կանգնեցին Եհովայի տան դարպասի արևելյան մուտքի մոտ, և Իսրայելի Աստծու փառքը վերևից նրանց վրա էր։
6 Հետո նա եկավ դարպասի մոտ, որի առջևի մասն ուղղված էր դեպի արևելք+, և աստիճաններով բարձրացավ։ Նա չափեց դարպասի շեմքը+, որի լայնությունը մեկ եղեգ էր, և մյուս շեմքը, որի լայնությունը մեկ եղեգ էր։