11 Մովսեսը սկսեց մեղմացնել իր Աստված Եհովայի բարկությունը*+՝ ասելով. «Ո՛վ Եհովա, ինչի՞ համար քո բարկությունը+բորբոքվի քո ժողովրդի դեմ, որին Եգիպտոսից հանեցիր մեծ զորությամբ ու զորավոր ձեռքով։
12 այդ ժամանակ ինքս ինձ ասացի+. «Հիմա փղշտացիները կիջնեն Գաղգաղա ու կհարձակվեն ինձ վրա, իսկ ես Եհովայի հավանությունը դեռ չեմ ստացել*»։ Ուստի ստիպված եղա+ինքս ողջակեզ մատուցել»։
6 Թագավորն ասաց ճշմարիտ Աստծու մարդուն. «Աղաչիր*, խնդրում եմ, քո Աստված Եհովային և աղոթիր ինձ համար, որ ձեռքս բուժվի»+։ Ճշմարիտ Աստծու մարդը աղաչեց+Եհովային, և թագավորի ձեռքը բուժվեց ու առաջվա պես դարձավ+։
19 Արդյո՞ք Հուդայի Եզեկիա թագավորն ու ամբողջ Հուդան մահվան մատնեցին նրան։ Չէ՞ որ նա վախեցավ Եհովայից ու Եհովայի հավանությունը փնտրեց*+, և Եհովան ափսոսաց, որ մտադրվել էր նրանց վրա աղետ բերել+։ Ուստի այդպես վարվելով՝ մենք մեծ աղետ կբերենք մեր հոգիների վրա+։