41Յոթերորդ ամսում Ելիսամայի+որդի Նաթանիայի որդի Իսմայելը+, որ թագավորական սերնդից էր+և թագավորի գլխավոր մարդկանցից, տասը մարդկանց հետ+եկավ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ՝ Մասփա+։ Եվ նրանք միասին հաց կերան Մասփայում+։
2 Այդ ժամանակ Նաթանիայի որդի Իսմայելը և նրա հետ եղող տասը մարդիկ վեր կացան ու Սաֆանի որդի Աքիկամի որդի Գոդողիային սրով հարվածեցին+։ Այդպիսով՝ Իսմայելը սպանեց նրան, ում Բաբելոնի թագավորը այդ երկրի վրա էր նշանակել+։