Ելք
20 Այնուհետև Աստված ասաց այս բոլոր խոսքերը+.
2 «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը+, որը հանեց քեզ Եգիպտոսից՝ ստրուկների տնից+։ 3 Ինձնից բացի, ուրիշ աստվածներ* չունենաս+։
4 Քեզ համար կուռք չշինես կամ որևէ բանի կերպարանք, որ վերևում՝ երկնքում է, ներքևում՝ երկրի վրա է, կամ երկրի տակ՝ ջրերի մեջ է+։ 5 Նրանց առաջ չխոնարհվես և չծառայես նրանց+, որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող+ Աստված* եմ, որ հայրերի հանցանքների համար, ովքեր ատում են ինձ, պատժում եմ որդիներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը+, 6 իսկ ինձ սիրողների ու իմ պատվիրանները պահողների հանդեպ մինչև հազարերորդ սերունդը սիրառատ բարություն եմ ցուցաբերում+։
7 Քո Աստված Եհովայի անունը անպատշաճ ձևով*+ չօգտագործես, քանի որ Եհովան անպատիժ չի թողնի նրան, ով իր անունը անպատշաճ ձևով է օգտագործում+։
8 Հիշելով այն մասին, որ շաբաթ օրը պետք է սուրբ համարել+՝ 9 վեց օր աշխատիր ու արա քո բոլոր գործերը+։ 10 Բայց յոթերորդ օրը շաբաթ+ է քո Աստված Եհովայի պատվին։ Ոչ մի գործ չանես, ինչպես դու, այնպես էլ քո որդին, քո աղջիկը, քո ծառան, քո աղախինը, քո ընտանի կենդանին և քո քաղաքում գտնվող պանդուխտը+, 11 որովհետև Եհովան վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և այն ամենը, որ կա նրանցում+, իսկ յոթերորդ օրը սկսեց հանգստանալ+։ Այդ պատճառով Եհովան օրհնեց շաբաթ օրը և այն սուրբ դարձրեց+։
12 Պատվիր քո հորն ու մորը+, որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ+։
16 Մերձավորիդ դեմ սուտ վկայություն մի՛ տուր+։
17 Մերձավորիդ տունը մի՛ ցանկացիր։ Մի՛ ցանկացիր մերձավորիդ կնոջը+, նրա ծառային, աղախնին, նրա ցուլը, էշը կամ որևէ բան, որ մերձավորիդ է պատկանում»+։
18 Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը լսում էր որոտներն ու եղջյուրի ձայնը և տեսնում էր կայծակի փայլատակումներն ու ծխացող լեռը։ Երբ ժողովուրդը տեսավ ու լսեց այս ամենը, սարսռաց և հեռվում կանգնած մնաց+։ 19 Ուստի նրանք Մովսեսին ասացին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք. Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»+։ 20 Մովսեսն էլ ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, քանի որ ձեզ ստուգելու+ համար է Աստված եկել, որ նրա հանդեպ վախը միշտ ձեր երեսի առաջ լինի, որպեսզի մեղք չգործեք»+։ 21 Ժողովուրդը հեռվում կանգնած մնաց, իսկ Մովսեսը մոտեցավ այն մութ ամպին, որտեղ ճշմարիտ Աստվածն էր+։
22 Եհովան շարունակեց ասել Մովսեսին+. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. «Դուք տեսաք, որ ես ձեզ հետ երկնքից խոսեցի+։ 23 Արծաթե աստվածներ չշինեք, որ ձեզ մոտ լինեն ինձնից բացի, և ոսկե աստվածներ էլ չշինեք ձեզ համար+։ 24 Ինձ համար հողե+ զոհասեղան շինիր և դրա վրա մատուցիր քո ողջակեզներն ու քո խաղաղության զոհերը, քո մանր ու խոշոր անասունները+։ Ցանկացած տեղ, որ ես կընտրեմ իմ անունը այնտեղ հիշվելու համար+, ես կգամ քեզ մոտ ու կօրհնեմ քեզ։ 25 Եթե ինձ համար քարե զոհասեղան շինես, տաշած քարերից չշինես։ Եթե հատիչովդ աշխատես դրա վրա, ապա կպղծես այն+։ 26 Իմ զոհասեղանի վրա բարձրանալու համար աստիճաններ չշինես, որ քո սեռական օրգանները չերևան դրա վրա»»։