1 Պետրոս
2 Ուրեմն մի կողմ դրեք ամեն չարություն+, ամեն խաբեություն, կեղծավորություն, նախանձ ու ամեն տեսակ վատաբանություն+, 2 և որպես նորածին մանուկներ+՝ փափագ զարգացրեք անխարդախ կաթի+ հանդեպ, որն Աստծու խոսքից է բխում, որպեսզի դրա միջոցով աճեք և հասնեք փրկության+, 3 եթե ճաշակել եք, որ Տերը բարի է+։
4 Երբ գաք նրա, այսինքն՝ կենդանի քարի մոտ+, որ թեպետ մերժված է+ մարդկանցից+, բայց Աստծու կողմից ընտրված և թանկարժեք նրա համար+, 5 դուք՝ իբրև կենդանի քարեր, կկառուցվեք որպես հոգևոր տուն+՝ սուրբ քահանայություն լինելու համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն ընդունելի հոգևոր զոհեր+ մատուցեք+, 6 քանի որ Սուրբ Գրքի մեջ գրված է. «Ահա ես Սիոնում մի քար եմ դնում՝ ընտրված, հիմքի անկյունաքար ու թանկարժեք, և ով հավատա դրան, ոչ մի դեպքում չի հիասթափվի»+։
7 Ուստի ձեզ՝ հավատացյալներիդ համար նա թանկարժեք է, բայց չհավատացողների մասին գրված է. «Թեև շինարարները մերժեցին այդ քարը+, այն անկյան գլուխը դարձավ»+, 8 նաև «գայթակղության քար ու սայթաքելու վեմ»+։ Նրանք գայթակղվում են, քանի որ չեն հնազանդվում խոսքին։ Հենց այդ բանի համար էլ նրանք նշանակված էին+։ 9 Իսկ դուք «ընտրյալ ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ+, մի ժողովուրդ՝ հատուկ սեփականություն լինելու+, որպեսզի ամենուրեք հռչակեք գերազանց հատկությունները»+ նրա, ով խավարից կանչեց ձեզ իր սքանչելի լույսի մեջ+, 10 քանի որ մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդն եք+, ձեր հանդեպ ողորմություն չէր ցուցաբերվել, բայց հիմա ձեր հանդեպ ողորմություն ցուցաբերվեց+։
11 Սիրելինե՛ր, հորդորում եմ ձեզ իբրև պանդուխտների և ժամանակավոր բնակիչների+, որ հեռու մնաք մարմնական ցանկություններից+, որոնք պայքար են մղում հոգու դեմ+։ 12 Լավ վարք ունեցեք ազգերի մեջ+, որ ինչ բանում ձեր դեմ խոսում են իբրև չարագործների, ականատես լինելով ձեր բարի գործերին+՝ փառավորեն Աստծուն այն օրը, երբ նա ստուգելու գա+։
13 Հանուն Տիրոջ հպատակվեք+ բոլոր իշխանություն ունեցողներին+՝ թե՛ թագավորին+՝ որպես վերադասի, 14 և թե՛ կառավարիչներին՝ որպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժի ենթարկելու, իսկ բարին գործողներին գովելու համար+, 15 որովհետև Աստծու կամքն այն է, որ բարին գործելով՝ դուք պապանձեցնեք անխոհեմ մարդկանց լեզուները, որ տգետ բաներ են խոսում+։ 16 Եղեք ինչպես ազատ մարդիկ+, բայց ձեր ազատությունը մի՛ օգտագործեք որպես չարությունը ծածկելու միջոց+, այլ ապրեք որպես Աստծու ծառաներ+։ 17 Պատվեք ամեն տեսակ մարդկանց+, սիրեք ողջ եղբայրությունը+, վախեցեք Աստծուց+, պատվեք թագավորին+։
18 Ծառաները թող ամենայն երկյուղածությամբ հպատակվեն+ իրենց տերերին+, ոչ միայն բարիներին և խոհեմներին, այլ նաև նրանց, ում դժվար է հաճեցնել, 19 քանի որ եթե մեկը ջանում է Աստծու առաջ մաքուր խիղճ ունենալ և այդ պատճառով ձախորդություններ է կրում ու անարդարացիորեն չարչարվում է, դա հաճելի է Աստծուն+։ 20 Ի՞նչ արժեք կունենա ձեր տոկունությունը, եթե այն դրսևորեք, երբ ձեր գործած մեղքի համար ձեզ ծեծեն+։ Բայց եթե բարին գործելու համար չարչարվեք+ ու տոկունություն դրսևորեք, ապա դա հաճելի կլինի Աստծուն+։
21 Դեպի այս ուղին եք դուք կանչվել, որովհետև Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար+՝ օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք+։ 22 Նա ոչ մի մեղք չգործեց+, ոչ էլ խաբեություն կար նրա բերանում+։ 23 Երբ նրա մասին չարախոսում էին+, փոխարենը՝ նա չէր չարախոսում+։ Երբ նա չարչարվում էր+, չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր նրան+, ով արդարությամբ է դատում։ 24 Նա ցցի վրա+ իր մարմնում կրեց մեր մեղքերը+, որպեսզի մեղքերից ձերբազատվենք+ ու ապրենք արդարության համար։ Եվ «նրա վերքերով դուք բուժվեցիք»+։ 25 Մոլորված ոչխարների պես էիք+, բայց հիմա վերադարձել եք հովվի+ ու ձեր հոգիների պահապանի մոտ։