Նվագավարին։ Լարային նվագարաններով։ Ցածր օկտավա+։ Դավթի երգը։
6 Ո՛վ Եհովա, մի՛ հանդիմանիր ինձ քո բարկությամբ+
Եվ մի՛ ուղղիր ինձ քո զայրույթով+։
2 Ցո՛ւյց տուր ինձ քո հաճությունը, ո՛վ Եհովա, որովհետև թառամում եմ ես+,
Բուժի՛ր ինձ+, Եհո՛վա, որովհետև ոսկորներս սարսռում են։
3 Հոգիս սաստիկ խռովված է+,
Եվ դու, Եհո՛վա, մինչև ե՞րբ պիտի սպասես+։
4 Դարձի՛ր+, ո՛վ Եհովա, ազատի՛ր իմ հոգին+,
Փրկի՛ր ինձ հանուն քո սիրառատ բարության+։
5 Որովհետև մահվան մեջ քեզ հիշել չկա+,
Գերեզմանում ո՞վ կգովերգի քեզ+։
6 Ես ուժասպառ եմ եղել իմ հառաչանքներից+,
Ամբողջ գիշեր արտասուքով թրջում եմ իմ մահիճը+,
Արցունքներովս ողողում եմ իմ անկողինը+։
7 Վշտից տկարացավ աչքս+,
Խավարեց ինձ թշնամություն անողների պատճառով+։
8 Հեռացե՛ք ինձանից, ո՛վ բոլոր չարություն գործողներ+,
Որովհետև Եհովան կլսի իմ լացի ձայնը+։
9 Եհովան կլսի բարեհաճություն ստանալու իմ աղաչանքը+,
Եհովան կընդունի իմ աղոթքը+։
10 Իմ բոլոր թշնամիները խիստ կամաչեն+ ու կզարհուրեն,
Նրանք հետ կդառնան և իսկույն կամաչեն+։