-
Ելք 35։30-34Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
30 Հետո Մովսեսն ասաց իսրայելացիներին. «Ահա Եհովան ընտրել է Բեսելիելին՝ Հուրի որդի Ուրիի որդուն՝ Հուդայի ցեղից,+ 31 և նրան լցրել է իր ոգով՝ տալով իմաստություն, հասկացողություն ու գիտելիք, որ տիրապետի ամեն տեսակ արհեստի 32 և կարողանա գեղարվեստական ձևավորում անել, աշխատել ոսկով, արծաթով ու պղնձով, 33 քարեր մշակել ու տեղադրել, նաև փայտից ամեն տեսակ գեղարվեստական իրեր պատրաստել: 34 Աստված Բեսելիելին և Դանի ցեղից Օհոլիաբին՝+ Աքիսամայի որդուն, սովորեցնելու ունակություն է տվել:*
-