-
2 Սամուել 7։12-15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Երբ կյանքդ իր ավարտին հասնի,+ և դու հանգչես քո նախահայրերի հետ, ես քո սերնդին՝ քո որդուն,* թագավոր եմ դարձնելու և ամուր հաստատելու եմ նրա թագավորությունը:+ 13 Նա է իմ անվան համար տուն կառուցելու,+ և ես նրա թագավորության գահը հավիտենապես հաստատուն եմ դարձնելու:+ 14 Ես նրա հայրն եմ դառնալու, ու նա իմ որդին է լինելու:+ Եվ եթե նա սխալ բան անի, նախատելու եմ նրան* և հարվածներով պատժելու եմ, ինչպես մարդիկ* են անում:+ 15 Իմ հավատարիմ սիրուց չեմ զրկելու նրան, ինչպես որ զրկեցի Սավուղին,+ ում հեռացրի քո ճանապարհից:
-