4 Ուստի ես աղոթեցի. «Ո՜վ մեր Աստված, լսիր, թե ինչպես են մեզ անարգում:+ Թող նրանց անարգանքն իրենց գլխին գա,+ իրենց թշնամիների ձեռքը հանձնիր նրանց, որ գերի տարվեն:
15 Եվ այսպես՝ իլուլ* ամսի 25-ին պարսպի շինարարությունն ավարտվեց. այն տևեց 52 օր:
16 Երբ մեր բոլոր թշնամիները լսեցին այդ մասին, և մեր շրջակա բոլոր ազգերի մարդիկ տեսան դա, ամոթով մնացին.*+ նրանք հասկացան, որ այդ գործը մեր Աստծու օգնությամբ արվեց:
13 Նա իր գլխին եկածը պատմեց կնոջը՝ Զերեսին,+ և իր բոլոր ընկերներին՝ խորհրդականներին:* Նրա խորհրդականներն ու կինը ասացին. «Քանի որ Մուրթքեն, որի առաջ սկսել ես ցածրանալ, հրեական ծագում ունի, դու նրա դեմ պայքարում չես հաղթի. քո անկումն անխուսափելի է»:
3 Այդ օրը ես Երուսաղեմը ծանր քար կդարձնեմ բոլոր ժողովուրդների համար: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն բարձրացնել այն, անշուշտ, խիստ կվնասվեն:+ Եվ երկրի բոլոր ազգերը նրա դեմ կհավաքվեն:+