Սաղմոսներ 85։2 Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն 2 Ժողովրդիդ հանցանքը ներեցիր,Նրա բոլոր մեղքերը ջնջեցիր:+ (Սելա) Եսայիա 43։25 Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն 25 Ես, հենց ես եմ ջնջում քո օրինազանցությունները*+ հանուն իմ անվան,+Ես չեմ հիշելու քո մեղքերը:+ Երեմիա 31։34 Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն 34 Նրանցից ոչ մեկը իր դրացուն կամ իր եղբորը այլևս չի սովորեցնի՝ ասելով՝ «Ճանաչի՛ր Եհովային»,+ քանի որ բոլորը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* կճանաչեն ինձ,+– ասում է Եհովան:– Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի»:+ Միքիա 7։18 Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն 18 Չկա՛ քեզ նման Աստված,Որ ներում է հանցանքն ու այլևս չի հիշում իր ժողովրդից ողջ մնացածների*+ մեղքը:+ Դու հավիտյան բարկացած չես մնում,Քանի որ հավատարիմ սեր դրսևորելուց բերկրանք ես ապրում:+
34 Նրանցից ոչ մեկը իր դրացուն կամ իր եղբորը այլևս չի սովորեցնի՝ ասելով՝ «Ճանաչի՛ր Եհովային»,+ քանի որ բոլորը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* կճանաչեն ինձ,+– ասում է Եհովան:– Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի»:+
18 Չկա՛ քեզ նման Աստված,Որ ներում է հանցանքն ու այլևս չի հիշում իր ժողովրդից ողջ մնացածների*+ մեղքը:+ Դու հավիտյան բարկացած չես մնում,Քանի որ հավատարիմ սեր դրսևորելուց բերկրանք ես ապրում:+