4 Իշխաններն ասացին թագավորին. «Խնդրում ենք, սպանել տուր այս մարդուն,+ որովհետև նման խոսքեր ասելով՝ նա թուլացնում է այս քաղաքում մնացած ռազմիկների, ինչպես նաև ողջ ժողովրդի մարտական ոգին:* Նա ոչ թե խաղաղություն է ցանկանում ժողովրդի համար, այլ՝ աղետ»:
6 Նրանք վերցրին Երեմիային ու գցեցին թագավորի որդի Մելքիայի ջրհորը, որը Պահակախմբի բակում էր:+ Երեմիային պարաններով ցած իջեցրին: Ջրհորում ջուր չկար, միայն ցեխ էր, և Երեմիան սկսեց ցեխի մեջ ընկղմվել: