Դավթի երգը:
24 Եհովայինն են երկիրը և դրա վրա եղած ամեն ինչ,+
Նրանն են աշխարհը և այնտեղ ապրողները:
 2 Նա է երկրի հիմքերը գցել ծովերի վրա,+
Այն հաստատել գետերի վրա:
 3 Ո՞վ է կարող Եհովայի լեռը բարձրանալ,+
Ո՞վ է կարող նրա սուրբ վայրում կանգնել:
 4 «Նա, ում ձեռքերն անմեղ են, և սիրտը՝ մաքուր,+
Նա, ով Իմ անունով սուտ երդում չի տվել,
Ով խաբեությամբ չի երդվել»:+
 5 Նա օրհնություն կստանա Եհովայից,+
Արդար կհամարվի իրեն փրկող Աստծու կողմից:+
 6 Այսպիսին է Աստծուն փնտրող սերունդը,
Քո բարեհաճությունը փնտրող սերունդը, ո՛վ Հակոբի Աստված: (Սելա)
 7 Վե՛ր բարձրացեք, դարպասնե՛ր,+
Բացվե՛ք, հինավո՛ւրց դռներ,
Որ ներս մտնի փառավոր Արքան:+
 8 Ո՞վ է փառավոր Արքան:
Եհովան՝ ուժեղ, զորավոր,+
Մարտում անհաղթելի Եհովան:+
 9 Վե՛ր բարձրացեք, դարպասնե՛ր,+
Բացվե՛ք, հինավո՛ւրց դռներ,
Որ ներս մտնի փառավոր Արքան:
10 Ո՞վ է փառավոր Արքան:
Զորքերի տեր Եհովան. նա՛ է փառավոր Արքան:+ (Սելա)