Ղևտական
12 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիներին ասա. «Եթե կինը հղիանա և տղա ծնի, յոթ օր անմաքուր կլինի, ճիշտ ինչպես անմաքուր է լինում իր անմաքրության օրերում, այսինքն՝ դաշտանի ժամանակ:+ 3 Ութերորդ օրը տղայի թլիփը պետք է կտրվի:+ 4 Կինը ևս 33 օր պետք է մաքրվի իր արյունից: Նա չպետք է դիպչի որևէ սուրբ բանի և չպետք է մտնի սուրբ վայրի տարածք, մինչև որ իր մաքրման օրերը լրանան:
5 Իսկ եթե նա աղջիկ ծնի, ապա 14 օր անմաքուր կլինի, ինչպես որ անմաքուր է լինում դաշտանի ժամանակ: Ապա ևս 66 օր պետք է մաքրվի արյունից: 6 Երբ տղա կամ աղջիկ ունենալուց հետո նրա մաքրման օրերը լրանան, թող հանդիպման վրանի մուտքի մոտ բերի մինչև մեկ տարեկան արու գառ՝ ողջակեզի համար,+ և մատղաշ աղավնի կամ տատրակ՝ մեղքի զոհի համար, և դրանք տա քահանային: 7 Քահանան դրանք կմատուցի Եհովայի առաջ, որ քավություն անի կնոջ համար, և նա իր արյունահոսությունից կմաքրվի: Սա է օրենքը, որ վերաբերում է տղա կամ աղջիկ ծնած կնոջը: 8 Իսկ եթե կինը գառ բերելու հնարավորություն չունի, ապա պետք է երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերի,+ մեկը՝ ողջակեզի համար, մյուսը՝ մեղքի զոհի: Քահանան քավություն կանի նրա համար, ու նա մաքուր կլինի»»: