99 Եհովան Թագավոր է դարձել.+ թող ժողովուրդները սարսռան:
Նա նստած է գահին՝ քերովբեների վերևում.+ թող երկիրը երերա:
 2 Եհովան Սիոնում ցույց է տվել իր մեծությունը,
Բոլոր ազգերի վրա է տարածվում նրա մեծ իշխանությունը:+
 3 Քո մեծ անունը թող փառաբանեն նրանք,+
Չէ՞ որ այն սուրբ է և ներշնչում է ակնածանք:
 4 Նա արդարություն սիրող հզոր Թագավոր է:+
Ո՛վ Աստված, դու արդար չափանիշներ ես սահմանել,
Հակոբի համար հաստատել ես այն, ինչ արդար ու ճիշտ է:+
 5 Մեծարեք Եհովային՝ մեր Աստծուն,+
Նրա ոտքերի առաջ խոնարհվեք.+
Չէ՞ որ նա սուրբ է:+
 6 Մովսեսն ու Ահարոնը նրա քահանաներից էին,+
Սամուելը նրա անունը կանչողների թվում էր:+
Նրանք դիմում էին Եհովային,
Եվ նա նրանց պատասխանում էր:+
 7 Նա խոսում էր նրանց հետ ամպի սյան միջից,+
Եվ նրանք հնազանդվում էին նրա հորդորներին, նրա տված օրենքներին:+
 8 Ո՛վ Եհովա, մեր Աստվա՛ծ, դու նրանց պատասխանում էիր,+
Նրանց հանդեպ ներողամիտ էիր,+
Բայց մեղսալի արարքների համար նրանց պատժում էիր:+
 9 Մեր Աստծուն՝ Եհովային, մեծարեք,+
Նրա սուրբ լեռան մոտ խոնարհվեք,+
Որովհետև Եհովան՝ մեր Աստվածը, սուրբ է:+