1 Տարեգրություն
26 Դռնապանների+ խմբերում ընդգրկված էին Կորխյաններից՝ Ասափի սերունդներից, Կորեի որդի Մասելամիան,+ 2 Մասելամիայի որդիները՝ Զաքարիան, որը առաջնեկն էր, երկրորդը՝ Հեդիելը, երրորդը՝ Զաբադիան, չորրորդը՝ Հաթնիելը, 3 հինգերորդը՝ Էլամը, վեցերորդը՝ Հովհանանը, և յոթերորդը՝ Ելիոենային, 4 Աբդեդոմն ու իր որդիները՝ Սեմայիան, որը առաջնեկն էր, երկրորդը՝ Հովզաբադը, երրորդը՝ Հովաքը, չորրորդը՝ Սաքարը, հինգերորդը՝ Նաթանայելը, 5 վեցերորդը՝ Ամիելը, յոթերորդը՝ Իսաքարը, և ութերորդը՝ Փելաթը. այսպես Աստված օրհնել էր Աբդեդոմին:
6 Նրա որդի Սեմայիան որդիներ ունեցավ, որոնք իրենց գերդաստանների գլուխներն էին, որովհետև զորեղ և շնորհալի մարդիկ էին: 7 Սեմայիայի որդիներն էին Օթնին, Ռաֆայելը, Օբեդն ու Ելզաբադը: Ելզաբադի եղբայրները՝ Եղիուսն ու Սամաքիան, նույնպես շնորհալի մարդիկ էին: 8 Սրանք բոլորը սերել էին Աբդեդոմից: Նրանք, նրանց որդիներն ու եղբայրները շնորհալի մարդիկ էին և այդ ծառայության համար՝ համապատասխան. Աբդեդոմի ընտանիքից 62 հոգի էին: 9 Մասելամիան+ 18 որդիներ ու եղբայրներ ուներ, որոնք շնորհալի մարդիկ էին: 10 Մերարիյաններից Ուսայի որդիներն էին Սամարին՝ գլխավորը, (թեև նա առաջնեկը չէր, բայց հայրը նրան գերդաստանի գլուխ էր նշանակել), 11 երկրորդը՝ Քեղկիան, երրորդը՝ Տաբալիան, և չորրորդը՝ Զաքարիան: Ուսան ընդհանուր հաշվով 13 որդիներ ու եղբայրներ ուներ:
12 Դռնապանների այս խմբերում ինչպես գլխավորները, այնպես էլ նրանց եղբայրները Եհովայի տանն արվող ծառայության հետ կապված պարտականություններ ունեին: 13 Անկախ այն բանից՝ իրենց գերդաստանները մեծ էին, թե փոքր, նրանք վիճակ գցեցին,+ որպեսզի որոշեն, թե ով որ դարպասի մոտ է ծառայելու: 14 Արևելյան կողմը վիճակով ընկավ Սելեմիային: Հետո վիճակ գցեցին նրա որդու՝ իմաստուն խորհրդական Զաքարիայի համար, և նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը: 15 Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, իսկ նրա որդիներին+ բաժին ընկան ամբարները: 16 Սուփիմին և Ուսային+ բաժին ընկավ արևմտյան կողմը՝ Սալեքեթի դարպասից ոչ հեռու գտնվող հատվածը, որը դեպի վեր տանող գլխավոր ճանապարհի մոտ էր: Մի պահակախումբը մյուսի դիմացն էր կանգնում: 17 Արևելյան կողմում կանգնում էր վեց ղևտացի, հյուսիսային կողմում՝ ամեն օր չորս, հարավային կողմում՝ ամեն օր չորս, իսկ ամբարների+ մոտ՝ երկուական ղևտացի: 18 Արևմտյան կողմում, որտեղ սյունասրահն էր, չորս հոգի կանգնում էր գլխավոր ճանապարհի մոտ,+ երկու հոգի՝ սյունասրահի: 19 Սրանք էին դռնապանների խմբերը, որոնք Կորխի և Մերարիի սերունդներից էին:
20 Մյուս ղևտացիներից Աքիան պատասխանատու էր ճշմարիտ Աստծու տան և Աստծուն նվիրված* իրերի գանձարանների համար:+ 21 Լադանի որդիներից, այսինքն՝ Գերսոնի սերունդներից Հեքիելը,+ որը Գերսոնի սերնդից Լադանի գերդաստանների գլուխներից մեկն էր, 22 Հեքիելի որդիները՝ Զեթամն ու նրա եղբայր Հովելը, պատասխանատու էին Եհովայի տան գանձարանների համար:+ 23 Ամրամյաններից, Իսահառյաններից, Քեբրոնյաններից և Օզիելյաններից+ 24 Մովսեսի որդի Գերսամի որդի Սեբուելը պահեստապետ էր: 25 Նրա եղբայրները՝ Եղիեզերի+ սերունդները, սրանք էին. Ռաբիան,+ նրա որդի Հեսայիան, նրա որդի Հորամը, նրա որդի Զեքրին և նրա որդի Սալոմոթը: 26 Սալոմոթն ու նրա եղբայրները պատասխանատու էին գանձարաններում գտնվող բոլոր սուրբ իրերի համար,+ որոնք նվիրաբերել* էին Դավիթ թագավորը,+ գերդաստանների գլուխները,+ հազարապետները, հարյուրապետներն ու զորագլուխները: 27 Պատերազմների ժամանակ վերցված+ ավարի+ մի մասը նրանք առանձնացրել էին որպես սուրբ իրեր՝ Եհովայի տան մասին հոգ տանելու նպատակով: 28 Սալոմիթն* ու նրա եղբայրները պատասխանատու էին նաև Սամուել տեսանողի,*+ Կիսի որդի Սավուղի, Ների որդի Աբեների+ և Շարուհեայի որդի+ Հովաբի+ կողմից նվիրաբերված* իրերի համար: Ցանկացած բան, որ նվիրաբերվում էր, նրանց հոգածությանն էր հանձնվում:
29 Իսահառյաններից+ Քոնոնիան ու նրա որդիները Աստծու տնից դուրս տարբեր հանձնարարություններ էին կատարում՝ որպես Իսրայելի գլխավորներ ու դատավորներ:+
30 Քեբրոնյաններից+ Ասաբիան ու նրա եղբայրները՝ 1 700 շնորհալի մարդիկ, Իսրայելի՝ Հորդանանից արևմուտք ընկած տարածքում ղեկավարում էին այն բոլոր գործերը, որոնք կապված էին Եհովային ու թագավորին մատուցվող ծառայությունների հետ: 31 Քեբրոնյաններից Հերիյան+ Քեբրոնյանների ազգատոհմի գլուխն էր, ինչպես որ նշված է իրենց տոհմաբանության մեջ: Դավթի թագավորության 40-րդ տարում+ նրանց մեջ սկսեցին փնտրել ուժեղ ու շնորհալի մարդկանց և այդպիսիներին գտան Գաղաադում գտնվող Հազերում:+ 32 Հերիյայի եղբայրները գերդաստանների գլուխներ էին և շնորհալի մարդիկ. նրանց թիվը 2 700 էր: Դավիթ թագավորը նրանց Ռուբենյանների, Գադյանների ու Մանասեի ցեղի կեսի վրա իշխանություն տվեց, որպեսզի ղեկավարեն այն բոլոր գործերը, որոնք կապված էին ճշմարիտ Աստծուն և թագավորին մատուցվող ծառայությունների հետ: