149 Գովաբանե՛ք Յահին:
Նոր երգով Եհովային գովերգեք,+
Նվիրվածների ժողովում նրան փառաբանեք:+
 2 Թող Իսրայելը ուրախանա իր Մեծն Ստեղծողով,+
Սիոնի որդիները թող ցնծան իրենց Արքայով:
 3 Թող երգ ու պարով նրա անունը գովաբանեն,+
Դափի ու քնարի նվագակցությամբ թող նրան գովերգեն:+
 4 Չէ՞ որ Եհովան ուրախանում է իր ժողովրդով,+
Պատվի է արժանացնում հեզերին՝ նրանց փրկելով:+
 5 Թող նրան նվիրվածներն այդ պատվի համար ցնծան,
Թող իրենց անկողիններում երգեն ուրախությամբ:+
 6 Թող Աստծուն փառաբանող երգեր լինեն նրանց շուրթերին,
Եվ երկսայրի սուր՝ նրանց ձեռքերին,
 7 Որ ազգերից վրեժ առնեն,
Ժողովուրդներին պատժեն,
 8 Նրանց թագավորներին կապեն շղթաներով,
Նրանց իշխանավորներին՝ երկաթե կապանքներով,
 9 Որ իրագործեն նրանց համար գրված դատավճիռը:+
Բոլոր նրան նվիրվածներին է ընձեռված այս պատիվը:
Գովաբանե՛ք Յահին: