Սաղմոսներ Վերելքի երգ:* 120 Եհովային օգնության կանչեցի իմ նեղության մեջ,+Եվ նա ինձ պատասխանեց:+ 2 Ո՜վ Եհովա, ազատիր ինձ այն մարդկանցից,Ում շուրթերից կեղծիք է հնչում,Եվ ում լեզուն ստեր է խոսում: 3 Ո՛վ խաբեբա,Գիտե՞ս՝ ինչ կանի քեզ Աստված, ինչ պատիժ կտա.+ 4 Նա քո դեմ կուղղի մարտնչող մարդու սուր նետերը+Եվ օրոճի* այրվող ածուխները:+ 5 Վա՜յ ինձ, որովհետև ես պանդուխտ եմ Մեսեքում,+Ապրում եմ Կեդարի+ վրաններում: 6 Արդեն չափազանց երկար ժամանակ է,Որ խաղաղությունն ատողների հետ եմ ապրում:+ 7 Ես խաղաղասեր մարդ եմ,Բայց ինչ էլ ասեմ, նրանք պատրաստ են կռվել իմ դեմ: