Վերելքի երգ:
128 Երջանիկ է ամեն ոք, ով վախենում է Եհովայից+
Եվ գնում նրա ճանապարհով:+
 2 Եթե այդպես վարվես,
Ձեռքերիդ տքնաջան աշխատանքի պտուղը կուտես,
Երջանիկ կլինես ու կբարգավաճես:+
 3 Քո տան մեջ կինդ նման կլինի պտղատու խաղողենու,+
Սեղանի շուրջ նստած որդիներդ՝ ձիթենու շիվերի:
 4 Ահա այսպես կօրհնվի
Այն մարդը, ով Եհովայի հանդեպ վախ ունի:+
 5 Եհովան Սիոնից կօրհնի քեզ:
Թող որ կյանքիդ բոլոր օրերում Երուսաղեմը բարգավաճ տեսնես,+
 6 Թող որ տեսնես որդիներիդ որդիներին:
Թող Իսրայելը խաղաղություն վայելի: