Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Երգերի երգը 5
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Երգերի երգը | Բովանդակություն

    • ՍՈՒՆԱՄՈՒՀԻՆ՝ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ (3:6-8:4)

Երգերի երգը 5։1

Զուգահեռ հղումներ

  • +Երգ 4։16
  • +Երգ 4։13, 14
  • +Երգ 4։11
  • +Երգ 1։2

Երգերի երգը 5։2

Զուգահեռ հղումներ

  • +Երգ 3։1
  • +Ղկ 2։8

Երգերի երգը 5։6

Ծանոթագրություն

  • *

    Կամ հնարավոր է՝ «Հոգիս լքեց ինձ, երբ նա խոսեց»:

Զուգահեռ հղումներ

  • +Երգ 3։1, 3

Երգերի երգը 5։7

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «քողը»:

Երգերի երգը 5։11

Ծանոթագրություն

  • *

    Կամ հնարավոր է՝ «արմավի ողկույզներ»:

Երգերի երգը 5։12

Ծանոթագրություն

  • *

    Կամ հնարավոր է՝ «աղբյուրի եզրին»:

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    1/15/2015, էջ 30

    11/15/2006, էջ 19

Երգերի երգը 5։13

Զուգահեռ հղումներ

  • +Երգ 6։2
  • +Երգ 1։13

Երգերի երգը 5։14

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    11/15/2006, էջ 19

Երգերի երգը 5։15

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 92։12

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    11/15/2006, էջ 19

Երգերի երգը 5։16

Զուգահեռ հղումներ

  • +Երգ 2։3

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։

Ընդհանուր

Երգ 5։1Երգ 4։16
Երգ 5։1Երգ 4։13, 14
Երգ 5։1Երգ 4։11
Երգ 5։1Երգ 1։2
Երգ 5։2Երգ 3։1
Երգ 5։2Ղկ 2։8
Երգ 5։6Երգ 3։1, 3
Երգ 5։13Երգ 6։2
Երգ 5։13Երգ 1։13
Երգ 5։15Սղ 92։12
Երգ 5։16Երգ 2։3
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • Կարդալ «Արարատ» թարգմանություն (sbi1)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Երգերի երգը 5։1-16

Երգերի երգը

5 «Ես եկել եմ իմ պարտեզ,+

Ո՜վ իմ քույր, ի՛մ հարսնացու:

Հավաքել եմ իմ զմուռսը և հոտավետ խոտերը:+

Մեղրախորիսխս ու մեղրս կերել եմ,

Եվ գինիս ու կաթս խմել եմ»:+

«Կերեք, ո՛վ ընկերներ:

Խմեք ու հարբեք սիրով»:+

 2 «Ես քնած եմ, բայց սիրտս արթուն է:+

Լսում եմ, թե ինչպես է սիրեցյալս թակում դուռը»:

«Բացիր, ո՜վ իմ քույր, ի՛մ սեր,

Ի՛մ աղավնյակ, ի՛մ անարատ:

Գլուխս խոնավացել է ցողից,

Գանգուր մազերս՝ գիշերվա շաղից»:+

 3 «Վերնազգեստս հանել եմ,

Նորի՞ց պիտի հագնեմ:

Ոտքերս լվացել եմ,

Նորի՞ց պիտի կեղտոտեմ:

 4 Սիրեցյալս ձեռքը հեռացրեց դռան անցքից,

Եվ այդժամ ներսս տակնուվրա եղավ:

 5 Ես վեր կացա, որ բացեմ դուռը սիրեցյալիս առաջ,

Եվ ձեռքերիցս զմուռս կաթեց,

Մատներիցս զմուռս ծորաց սողնակի բռնատեղի վրա:

 6 Ես բացեցի դուռը սիրեցյալիս առաջ,

Բայց նա այնտեղ չէր, գնացել էր:

Նա հեռացել էր, և ես վհատությամբ համակվեցի:*

Ես փնտրեցի նրան, բայց չգտա,+

Ձայն տվեցի նրան, բայց պատասխան չկար:

 7 Քաղաքում շրջող պահապանները տեսան ինձ:

Նրանք հարվածեցին ինձ ու վնասեցին:

Պարիսպների պահապանները վրայիցս շալը* հանեցին:

 8 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր,

Երդվեք, որ եթե գտնեք իմ սիրեցյալին,

Կասեք, որ ես տանջվում եմ սիրուց»:

 9 «Ինչո՞վ է քո սիրեցյալը մյուսներից լավը,

Ո՛վ կանանց մեջ ամենագեղեցիկ:

Ինչո՞վ է քո սիրեցյալը մյուսներից լավը,

Որ մեզ այդպիսի երդում անել ես տալիս»:

10 «Իմ սիրած տղան գեղեցիկ է և կարմրաթուշ,

Նա աչքի է ընկնում տասը հազարի մեջ:

11 Նրա գլուխը ոսկի է՝ ընտիր ոսկի:

Գանգուրներն ասես արմավի ծածանվող ճյուղեր* լինեն՝

Ագռավի պես սև:

12 Նրա աչքերը գետակների մոտ եղող աղավնիների են նման,

Որ լողանում են կաթի մեջ,

Որ նստում են առատ ջրերի մոտ:*

13 Նրա այտերը նման են հոտավետ բույսերի մարգերի,+

Բուրավետ խոտերի թմբեր են դրանք:

Նրա շուրթերը շուշաններ են, որոնցից զմուռս է կաթում:+

14 Նրա ձեռքերի մատները ոսկե գլաններ են՝ ոսկեքարով զարդարված:

Նրա փորը փայլեցված փղոսկր է՝ շափյուղաներով ծածկված:

15 Նրա ոտքերը մարմարյա սյուներ են,

Որ ընտիր ոսկուց պատրաստված պատվանդանի վրա են հենված:

Նրա տեսքը Լիբանանի պես է, մայրիների պես անզուգական:+

16 Նրա շուրթերը քաղցր են,

Եվ նրա ամեն ինչը ցանկալի է:+

Այսպիսին է իմ սիրեցյալը, այսպիսին է իմ սիրելին, ո՜վ Երուսաղեմի դուստրեր»:

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը