Եզեկիել
32 12-րդ տարում՝ 12-րդ ամսվա առաջին օրը, Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի մասին այս ողբերգը երգիր.
«Ազգերի մեջ դու հզոր ու երիտասարդ առյուծ էիր,
Սակայն քեզ լռեցրին:
Դու նման էիր ծովահրեշի,+ վայրագորեն քո գետերն էիր ալեկոծում,
Ոտքերովդ կեղտոտում էիր ջրերը և պղտորում գետերը:
3 Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Շատ ազգերից կազմված բազմության միջոցով
Քեզ վրա կգցեմ ես իմ ցանցը,
Եվ նրանք կհանեն քեզ իմ ուռկանով:
4 Քեզ ցամաքի վրա կգցեմ,
Բաց դաշտում կթողնեմ:
Բոլոր թռչուններին քեզ վրա կիջեցնեմ
Ու երկրի գազաններին քեզնով կկշտացնեմ:+
6 Քո հորդահոս արյունով կխմեցնեմ հողը՝ ընդհուպ մինչև լեռները,
Եվ վտակները դրանով կլցվեն:
7 Երբ կործանեմ քեզ,
Կծածկեմ երկինքը, աստղերը կխավարեցնեմ:
Արևն ամպերով կփակեմ,
Եվ լուսինն իր լույսը չի տա:+
8 Քո պատճառով կմթնեցնեմ երկնքում փայլող բոլոր լուսատուները
Եվ երկիրդ խավարով կպատեմ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
9 Ես տագնապ կգցեմ շատ ժողովուրդների սրտերում,
Երբ քո ժողովրդին գերության մատնեմ՝ տանելով ուրիշ ազգերի մոտ՝
Երկրներ, որոնց մասին դու չգիտեիր:+
10 Ես շատ ժողովուրդների սարսափահար կանեմ,
Ու նրանց թագավորները վախից կդողան,
Երբ քեզ հարվածելու համար նրանց աչքի առաջ սուրս մերկացնեմ:
Քո անկման օրը նրանք բոլորը ահուդողի մեջ կլինեն՝
Վախենալով իրենց կյանքի համար:
11 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Բաբելոնի թագավորը սրով քեզ վրա կգա:+
Նրանք վերջ կդնեն Եգիպտոսի հպարտությանը և կոչնչացնեն նրա բոլոր զորքերը:+
13 Առատահոս ջրերի մոտ կոչնչացնեմ նրա բոլոր անասունները:+
Ո՛չ մարդը և ո՛չ էլ անասունը այլևս չեն պղտորի դրանք:+
14 Այդ ժամանակ ես կմաքրեմ այդ երկրի ջրերը
Եվ այնպես կանեմ, որ գետերը յուղի պես հոսեն,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
15 Երբ Եգիպտոսը ամայի դարձնեմ, զրկեմ առատությունից,+
Երբ կործանեմ նրա բոլոր բնակիչներին,
Նրանք կիմանան, որ ես Եհովան եմ:+
16 Սա ողբերգ է, և ժողովուրդը կերգի այն:
Ազգերի դուստրերը կերգեն այն:
Նրանք կերգեն Եգիպտոսի ու նրա բոլոր զորքերի մասին»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»:
17 12-րդ տարում՝ ամսվա* 15-րդ օրը, Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 18 «Մարդո՛ւ որդի, ողբա Եգիպտոսի զորքերի համար և ասա, որ նա և հզոր ազգերի դուստրերը իջեցվելու են երկրի խորքը՝ մահացածների* մոտ:
19 «Ումի՞ց ես գեղեցիկ: Իջի՛ր և անթլփատների կողքի՛ն պառկիր:
20 Եգիպտացիները սրով սպանվածների մեջ կընկնեն:+ Եգիպտոսը կործանվել է: Քա՛րշ տվեք և տարե՛ք նրան ու նրա բոլոր զորքերին:
21 Գերեզմանի* խորքից ամենահզոր ռազմիկները կխոսեն նրա ու նրա օգնականների հետ: Նրանք սրով կսպանվեն և անթլփատների պես կիջնեն ու կպառկեն գերեզմանում: 22 Այնտեղ են Ասորեստանն ու իր ողջ զորքը: Ասորեստանցիների գերեզմանները իրենց թագավորի շուրջբոլորն են.* նրանք բոլորը սպանվել են:+ 23 Նրանք թաղված են գերեզմանի* ամենախոր տեղերում: Ասորեստանի զորքը նրա գերեզմանի շուրջբոլորն է: Նրանք բոլորը սպանված են, քանի որ իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց:
24 Այնտեղ է Էլամը,+ և նրա բոլոր զորքերը իր գերեզմանի շուրջբոլորն են. նրանք բոլորը սպանված են: Նրանք, որ իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց, անթլփատ իջել են երկրի խորքը: Նրանք կկրեն իրենց ամոթը նրանց հետ, ովքեր գերեզմանում են: 25 Էլամի համար մահիճ են պատրաստել սպանվածների մեջ, և նրա ողջ զորքերը իր գերեզմանի շուրջբոլորն են: Նրանք բոլորն անթլփատ են, սպանվել են, որովհետև իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց: Նրանք կկրեն իրենց ամոթը նրանց հետ, ովքեր գերեզմանում են: Նրան սպանվածների մեջ են դրել:
26 Այնտեղ են Մեսեքն ու Թոբելը+ և իրենց* բոլոր զորքերը: Նրանց գերեզմանները իրենց թագավորի շուրջբոլորն են: Նրանք բոլորը անթլփատ են, սրով են խոցվել, որովհետև իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց: 27 Մի՞թե նրանք չեն պառկի անթլփատ հզոր ռազմիկների կողքին, որոնք սպանվել են, որոնք գերեզման* են իջել իրենց պատերազմական զենքերով: Նրանց սրերը կդնեն նրանց գլուխների տակ,* և նրանց մեղքերը իրենց ոսկորների վրա կլինեն, որովհետև այդ հզոր ռազմիկները իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց: 28 Դու* էլ կկործանվես՝ կպառկես անթլփատների մեջ՝ սրով սպանվածների կողքին:
29 Այնտեղ են Եդոմը,+ նրա թագավորներն ու բոլոր իշխանները, որոնք, չնայած իրենց հզորությանը, սրով սպանվածների կողքին դրվեցին: Նրանք նույնպես անթլփատների+ ու մահացածների կողքին կպառկեն:
30 Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխաններն* ու սիդոնացիները,+ որոնք ամոթով իջել են գերեզման՝ սպանվածների մոտ, թեև իրենց հզորությամբ սարսափ են ներշնչել մարդկանց: Նրանք անթլփատ կպառկեն սրով սպանվածների կողքին ու կկրեն իրենց ամոթը նրանց հետ, ովքեր գերեզմանում են:
31 Փարավոնը կտեսնի նրանց բոլորին և իր զորքերի հետ տեղի ունեցածից կմխիթարվի:+ Նա և իր ողջ զորքը սրով կսպանվեն,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
32 Քանի որ փարավոնն իր կենդանության օրոք սարսափ էր ներշնչում մարդկանց, նա և իր զորքերը կպառկեն անթլփատների՝ սրով սպանվածների կողքին»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»: