Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 3 Հովհաննես 1–14
  • 3 Հովհաննես

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 3 Հովհաննես
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
3 Հովհաննես

Հովհաննեսի երրորդ նամակը

1 Ես՝ երեցս*+, գրում եմ սիրելի Գայոսին, որին իսկապես սիրում եմ+։

2 Սիրելի՛ եղբայր+, աղոթում եմ, որ ամեն ինչում հաջողություն ունենաս և առողջ լինես+, ինչպես միշտ։ 3 Շատ ուրախացա, երբ եղբայրները եկան ու վկայեցին այն մասին, որ դու կառչած ես ճշմարտությանը և շարունակում ես քայլել այդ ճշմարտության մեջ+։ 4 Երախտագետ լինելու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, երբ լսում եմ, որ իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել+։

5 Սիրելի՛ եղբայր, դու հավատարիմ ես ամեն ինչում, որ անում ես եղբայրների համար+, այդ թվում անծանոթների+, 6 որոնք ժողովի առաջ վկայեցին քո սիրո մասին։ Խնդրում եմ, որ ճանապարհ դնես նրանց այնպես, ինչպես հաճելի է Աստծուն+, 7 քանի որ նրա անվան համար է, որ ճանապարհ դուրս եկան՝ առանց այլազգի մարդկանցից որևէ բան վերցնելու+։ 8 Ուստի մենք պարտավոր ենք այսպիսիներին հյուրասիրությամբ ընդունել+, որպեսզի համագործակիցներ լինենք ճշմարտության մեջ+։

9 Ես մի բան գրեցի ժողովին, բայց Դիոտրեֆեսը, որը սիրում է նրանց մեջ առաջինը լինել+, մեզնից ոչ մի բան+ հարգանքով+ չի ընդունում։ 10 Դրա համար էլ, եթե գամ, կհիշեցնեմ այն գործերը, որ նա անում է+՝ չար խոսքերով շատախոսելով+ մեր մասին։ Եվ դրանով էլ չբավարարվելով՝ ոչ միայն ինքը հարգանքով չի ընդունում եղբայրներին+, այլև ընդունել+ ցանկացողներին էլ փորձում է խանգարել+ ու վռնդել+ ժողովից։

11 Սիրելի՛ եղբայր, ընդօրինակիր ոչ թե չարը, այլ բարին+։ Ով բարիք է գործում, Աստծուց է+, իսկ ով չարիք է գործում, Աստծուն չի տեսել+։ 12 Դեմետրիոսի մասին բոլորը լավ վկայություն են տալիս+ թե՛ եղբայրները և թե՛ ճշմարտությունը։ Իրականում, մենք էլ ենք վկայում+, և դու գիտես, որ մեր տված վկայությունը ճշմարիտ է+։

13 Շատ բաներ ունեմ քեզ ասելու, բայց չեմ ուզում թանաքով ու գրչով քեզ գրել+։ 14 Հույս ունեմ, որ շուտով քեզ կտեսնեմ, և երես առ երես կխոսենք+։

Խաղաղությո՛ւն քեզ+։

Եղբայրները իրենց բարևներն են ուղարկում քեզ+։ Իմ կողմից բարևիր+ եղբայրներին՝ ամեն մեկին անհատապես։

[Ծանոթագրություն]

Կամ՝ «տարեցս»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը