Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
◼Շատերը կարծում են, որ եթե Աստված գոյություն ունենար, այսքան տառապանք թույլ չէր տա։ «Ո՞ւր էր Աստված, երբ նրա կարիքն ունեինք»,— հաճախ հարցնում են մարդիկ։ Պատմության ընթացքում միլիոնավոր անհատներ սարսափելի տառապանքներ են կրել, նույնիսկ տանջամահ են արվել։
Մյուս կողմից՝ կենդանի էակների կյանքի օրինաչափությունները ու նրանց օրգանիզմի բարդ կառուցվածքը ակնհայտորեն ցույց են տալիս, որ գոյություն ունի հոգատար Ստեղծիչ։ Բայց մեր մասին հոգ տանող Աստվածը ինչո՞ւ պետք է այսքան տառապանք թույլ տար։ Եթե ցանկանում ենք ճիշտ կերպով պաշտել Արարչին, ապա պետք է ունենանք այս կարևոր հարցի սպառիչ պատասխանը։ Որտե՞ղ կարելի է գտնել այն։
Առաջարկում ենք ձեռք բերել «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին» գրքույկը։ Կարծում ենք, որ խորությամբ ուսումնասիրելով այդ գրքույկի «Ինչո՞ւ է Աստված թույլատրել տառապանքը» և «Ըմբոստությունը ինչի՞ հանգեցրեց» գլուխները՝ կստանաք ձեր հարցերի սպառիչ պատասխանները։
Գրքույկը ձեռք բերելու համար պարզապես լրացրեք ներքևի կտրոնը և այն ուղարկեք մեր պարբերագրի 5–րդ էջի վրա տպագրված հասցեներից որևէ մեկով։
□ Ես պատվիրում եմ «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին» գրքույկը
□ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար