«Առաջնորդվենք աստծու սուրբ ոգով».
Եհովայի վկաների մարզային համաժողով
ՇՈՒՏՈՎ հազարավոր եռօրյա համաժողովներ են տեղի ունենալու ամբողջ աշխարհում։ 2007 թ.–ին ավելի քան 12 միլիոն մարդ ներկա գտնվեց 3 200–ից ավելի այսպիսի համաժողովների։
Այս տարի շատ վայրերում համաժողովի յուրաքանչյուր օր կսկսվի առավոտյան ժամը 9։20–ին։ Առաջին օրվա թեման, հիմնված Հովհաննես 16։13 համարի վրա, կոչվում է՝ «Ոգին կառաջնորդի ձեզ ողջ ճշմարտության մեջ»։ Առաջին ելույթներից են՝ «Ինչո՞ւ է անհրաժեշտ առաջնորդվել Աստծու ոգով» և «Սուրբ ոգին՝ արարչագործության մեջ»։ «Հավատարիմ մարդիկ առաջնորդվել են Աստծու ոգով» ելույթաշարը կընդգրկի «Մովսեսի օրերում», «Դատավորների օրերում» և «Առաջին դարում» թեմաները։ Գլխավոր ելույթը, որը վերնագրված է «Սուրբ ոգու դերը Եհովայի նպատակի իրագործման մեջ», կեզրափակի առավոտյան ծրագիրը։
Ետճաշյա ծրագրի առաջին ելույթն է՝ «Սուրբ ոգու մասին հարցեր և պատասխաններ»։ Այնուհետև կհնչեն «Ոգին քննում է.... Աստծու խորունկ բաները» ու «Խոսքը լսեք և կատարեք» ելույթները։ «Երիտասարդնե՛ր, քայլե՛ք սուրբ ոգով» ելույթաշարը ընդգրկում է «Դպրոցում», «Աշխատանքի մեջ», «Ընտանիքում», «Ժողովում», «Ժամանցի ընթացքում» և «Երբ մենակ եք» թեմաները։ Համաժողովի առաջին օրը կավարտվի «Երիտասարդնե՛ր, պաշտպանե՛ք Եհովայի հետ ունեցած ձեր փոխհարաբերությունները» թեմայով, որից երիտասարդները մեծ օգուտներ կքաղեն։
Երկրորդ օրվա ծրագրի թեման է՝ «Ցանենք ոգու համար», որը հիմնված է Գաղատացիներ 6։8 համարի վրա։ Առավոտյան ծրագիրը կընդգրկի երեք մասից բաղկացած ելույթաշար։ Այն կոչվում է՝ «Առաջնորդվենք Աստծու ոգով մեր ծառայության մեջ»։ Այնուհետև առավոտյան ծրագիրը կեզրափակվի մկրտության ելույթով, որից հետո մկրտությանը համապատասխանող մարդիկ կմկրտվեն։
Երկրորդ օրվա ետճաշյա ծրագրի առաջին ելույթը կսկսվի «Աստվածաշունչը գրողները «սուրբ ոգուց էին մղված»» ելույթով, որից հետո կհնչի հինգ մասից բաղկացած մի ելույթաշար։ Այն կոչվում է՝ «Սուրբ ոգին մեզ զորություն է տալիս»։ Ծրագիրը կավարտվի «Մնա Աստծու սիրո մեջ» ելույթով։
Երրորդ օրվա թեման է՝ «Շարունակե՛ք ընթանալ ոգով»՝ հիմնված Գաղատացիներ 5։16 համարի վրա։ Ինը մասից բաղկացած ելույթաշարը, որը կոչվում է՝ «Մշակիր ոգու պտուղը», քննարկում է ոգու պտղի յուրաքանչյուր մաս, որը նշված է Գաղատացիներ 5։22, 23 համարներում։ «Օրհնություններ ստացիր Եհովայի ոգով առաջնորդվող Թագավորի միջոցով» հանրային ելույթով կեզրափակվի առավոտյան ծրագիրը։ Ետճաշյա ծրագրի հետաքրքրաշարժ մասերից է բեմականացված դրաման, որը կոչվում է «Մի՛ թող «այն սերը, որ սկզբից ունեիր»։ Դրամայում ներկայացվում են այնպիսի դեպքեր, որոնք հավանաբար տեղի են ունեցել առաջին դարի վերջում ապրող քրիստոնյաների հետ։ Համաժողովը կավարտվի «Հավատարմորեն ծառայենք Եհովայի ոգով առաջնորդվող կազմակերպության հետ» ելույթով։
Հրավիրում ենք ձեզ ներկա լինել այդ համաժողովներից որևէ մեկին։ Համաժողովի անցկացման վայրի մասին կարող եք իմանալ ձեր տարածքում ապրող Եհովայի վկաներից կամ գրել այս պարբերագրի հրատարակիչներին։