Նրանք փոքր չե՛ն
● Ահա թե ինչ է գրել Կալիֆորնիայում (ԱՄՆ) ապրող մի մայր այն թեմայի մասին, որը գրված է «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքում։ Նա ասում է. «Անցած շաբաթ 3 տարեկան տղայիս՝ Ջեյվնին, տարա մանկաբույժի մոտ։ Նա հարցրեց ինձ, թե արդյոք ես ու ամուսինս Ջեյվնի հետ խոսել ենք նրա սեռական օրգանների մասին ու զգուշացրել վտանգների մասին։ Ես ուրախությամբ նշեցի, որ կա «Մեծ Ուսուցիչ» վերնագրով մի գիրք, որում բացատրվում է, որ սխալ է, երբ որևէ մեկը ուզում է խաղալ ուրիշի սեռական օրգանների հետ։ Բժիշկը շատ էր տպավորվել իմ խոսքերից»։
Կինը ավելացնում է. «Այս գիրքը ուղղակի հրաշք է։ Այնտեղ նման նյութերը շատ լավ են բացատրվում»։ Նա նկատի ուներ այն թեման, որը կոչվում է «Աստված ինչպե՞ս պաշտպանեց Հիսուսին»։ Այդ գլխում նկարագրվում է, թե ինչպես Հիսուսի երկնային Հայրը չար թագավոր Հերովդեսից պաշտպանեց իր Որդուն, որը շատ փոքր էր ու չէր կարող իրեն պաշտպանել (Մատթեոս 2։7–23)։ Այնուհետև բացատրվում է, թե ինչպես անգամ փոքր երեխաները կարող են սովորել պաշտպանվել, երբ որևէ մեկը փորձում է պղծել իրենց։
Դուք կարող եք պատվիրել 256 էջանոց պատկերազարդ այս գիրքը, որը նույն չափի է, ինչ սույն պարբերագիրը։ Պարզապես լրացրեք ներքևի կտրոնը և ուղարկեք այս պարբերագրի 5-րդ էջում նշված հասցեներից մեկով։
❑ Ես պատվիրում եմ այստեղ պատկերված գիրքը։
❑ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար