Արդյոք պատահականությո՞ւն է
Փայտփորի դիմացկուն գլուխը
● 80–100 g ուժը (ազատ անկման արագացում) այնքան ուժգին է, որ կարող է ուղեղի ցնցում առաջացնել։ Մինչդեռ փայտփորը ծառի կեղևը կտցով փորելիս կարողանում է դիմանալ մոտ 1200 g ուժի ազդեցությանը։ Ինչպե՞ս է այս թռչունը կատարում իր աշխատանքը ոչ միայն առանց ուղեղի ցնցում ստանալու, այլև նույնիսկ առանց գլխացավի։
Նկատի առնենք հետևյալը։ Մասնագետները նշում են, որ փայտփորի գլուխն ունի չորս առանձնահատկություն, ինչի շնորհիվ կարողանում է դիմանալ ցնցմանը։
1. Ամուր, բայց ճկվող կտուց։
2. Ենթալեզվային ոսկր՝ ոսկրային կառուցվածք և էլաստիկ հյուսվածք, որը պատում է գանգը։
3. Սպունգանման ոսկր գանգի ներսում։
4. Փոքր տարածք ողնուղեղային հեղուկի համար (հեղուկ, որը բարակ շերտ է գլխուղեղի և գանգի միջև)։
Այս առանձնահատկություններից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս փայտփորին հարվածելու ծառին մինչև 22 անգամ մեկ վայրկյանում՝ առանց ուղեղը վնասելու։
Գիտնականները, ուսումնասիրելով փայտփորի գլուխը, ստեղծել են պատյան, որը կարող է դիմանալ մինչև 60000 g ուժի ազդեցությանը։ Այս նվաճումը կարող է հնարավորություն տալ ավելի լավ պաշտպանություն ստեղծելու ինքնաթիռների «սև արկղերի» համար, որոնք ներկայումս կարող են դիմանալ միայն 1000 g ուժի ազդեցությանը։ Միացյալ Թագավորության Քրենֆիլդ համալսարանի ինժեներ Քիմ Բլաքբորնը ասում է, որ փայտփորի գլուխը «բնության այն զարգացած կառուցվածքներից մեկն է, որի շնորհիվ կարելի է լուծել այն խնդիրը, որն առաջին հայացքից անլուծելի է թվում»։
Ի՞նչ ես կարծում։ Արդյոք փայտփորի դիմացկուն գլուխը պատահականությա՞ն արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։
[նկար 19-րդ էջի վրա]
1
2
3
4
[նկար 19-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Redheaded woodpecker: © 2011 photolibrary.com