Երիտասարդները հարցնում են
Ինչո՞ւ պետք է ժողով գնամ
Հաճույք ստանո՞ւմ ես ժողովի հանդիպումներից
ԱՅՈ → ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՍ
ՈՉ → Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ, ՈՐ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱՍ
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հորդորում է քրիստոնյաներին միասին հավաքվել երկրպագության համար (Եբրայեցիներ 10։25)։ Իսկ ի՞նչ անել, եթե քեզ հաճույք չի պատճառում հանդիպումներին ներկա լինելը։ Կամ եթե այդ ընթացքում երազում ես ուրիշ բանի մասին։ Փոփոխություններ արա՝ կիրառելով այս հոդվածում բերված խորհուրդներից մեկը կամ մի քանիսը։
1. ՀԱՃԱԽԻՐ ԿԱՆՈՆԱՎՈՐԱԲԱՐ
Գլխավոր համար։ «Բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք» (Եբրայեցիներ 10։25)։
Ինչո՞ւ պետք է ցանկանաս կանոնավորաբար անել մի բան, ինչը քեզ այդքան էլ հաճելի չէ։ Քանի որ միայն այդպես կսովորես հաճույք ստանալ դրանից։ Օրինակ՝ հաջողություններ կունենա՞ս սպորտում և հաճույք կստանա՞ս դրանից, եթե պարապմունքներին միայն ժամանակ առ ժամանակ գնաս։ Նույն սկզբունքը կիրառելի է նաև ժողովի հանդիպումների դեպքում։ Որքան շատ հաճախես, այնքան ավելի հոգևորապես մարզված կլինես։ Իսկ դա իր հերթին կնպաստի, որ քո մեջ ցանկություն առաջանա շարունակաբար հաճախել ժողովներին (Մատթեոս 5։3)։
Առաջարկ։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո գոնե մեկ հռետորի մոտեցիր և ասա, թե ինչն է քեզ դուր եկել նրա ելույթի մեջ։ Տետրում նշիր մեկ օգուտ, որ ստացել ես հաճախելով ժողովի հանդիպմանը։ Քանի որ ժողովի հանդիպումներին քննարկվող նյութերից շատերը ծառայությանն են վերաբերում, նպատակ դիր բարելավելու ուրիշների հետ քո հավատի մասին խոսելու ունակությունը։ Այդպիսով ժողովի ժամանակ քննարկված նյութը քեզ էլ կհետաքրքրի։
«Մանկուց ինձ սովորեցրել են, որ ժողով գնալը ընտրության հարց չէ։ Նույնիսկ փոքր տարիքում չեմ հիշում, որ դրանք բաց թողած լինեմ։ Այդ վերաբերմունքը մինչև հիմա էլ չի փոխվել» (Կելսի)։
Ամփոփում։ Նրանք, ովքեր կանոնավորաբար են հաճախում ժողովի հանդիպումներին, ավելի շատ հաճույք են ստանում և ավելի շատ օգուտներ են քաղում։
2. ՈՒՇԱԴԻՐ ԼՍԻՐ
Գլխավոր համար։ «Ուշադիր եղեք, թե ինչպես եք լսում» (Ղուկաս 8։18)։
Ուսումնասիրողները պարզել են, որ ունկնդիրները օրվա վերջում մոռանում են իրենց լսածի մոտ 60 տոկոսը։ Իսկ եթե այդ նույն արագությամբ քո փողը սպառվեր, մի՞թե քայլեր չէիր ձեռնարկի այն պահելու համար։
Առաջարկ։ Ծնողներիդ հետ նստիր բեմին ավելի մոտ, որտեղ քիչ հավանական է, որ կշեղվես։ Գրառումներ արա։ Քանի որ մարդկանց սովորելու մեթոդները տարբեր են, գրառումներ անելը կօգնի, որ կենտրոնացած մնաս հռետորի խոսքերի վրա։ Դա լավ միջոց է հետո գրածներդ աչքի անցկացնելու։
«Ինձ համար դժվար էր ժողովի ժամանակ ուշադիր լսել, բայց ես փոփոխություններ արեցի։ Ինձ հիշեցնում եմ, թե ինչու եմ եկել։ Դա եկեղեցի գնալու նման մի բան չէ։ Ես գնում եմ ժողով երկրպագելու և սովորելու մի բան, ինչը կկարողանամ կիրառել իմ կյանքում» (Քեթլին)։
Ամփոփում։ Ժողով գնալ, բայց ուշադիր չլսել նույնն է, ինչ գնաս խնջույքի և ոչինչ չուտես։
3. ՄԱՍՆԱԿՑԻՐ
Գլխավոր համար։ «Երկաթը երկաթով է սրվում, նմանապես, մարդը սրում է ուրիշի երեսը» (Առակներ 27։17)։
Լինելով երիտասարդ՝ դու մեծ դեր ունես ժողովում։ Երբեք մի թերագնահատիր քո ներկայությունն ու մասնակցությունը՝ անկախ նրանից մեկնաբանություն ես տալիս, թե շփվում հավատակիցներիդ հետ։
Առաջարկ։ Նպատակ դիր առնվազն մեկ անգամ մեկնաբանություն տալու։ Մասնակցիր մաքրությանը կամ մեկ այլ գործ արա, որը պետք է անել ժողովից առաջ կամ հետո։ Շփվիր մեկի հետ, ում հետ առիթ չես ունեցել զրուցելու։
«Պատանի հասակում փոխանցում էի խոսափողը և նախապատրաստում բեմը։ Այդ պատասխանատվությունները կրելով՝ ինձ պիտանի էի զգում, ու դա մղում էր ինձ ժամանակին գալու ժողով։ Այդպես հոգևոր բաների հանդեպ հետաքրքրությունս ավելի մեծացավ» (Մայլզ)։
Ամփոփում։ Հենց այնպես մի նստիր, մի բան արա։ Մասնակից լինելը դիտորդ լինելուց ավելի լավ է։
«Երիտասարդները հարցնում են» խորագրից տարբեր լեզուներով այլ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org վեբ կայքում։
[շրվանակ/նկարներ 21-րդ էջի վրա]
ԴՈՒ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՍ
Կցանկանայի՞ր
● սովորել Աստծու մասին ճշմարտությունը
● լավ անձնավորություն դառնալ
● լավ ընկերներ ունենալ
Եհովայի վկաների ժողովի հանդիպումները կօգնեն քեզ այս և շատ ուրիշ հարցերում։ Շաբաթը երկու անգամ Եհովայի վկաները երկրպագության համար հավաքվում են Թագավորության սրահներում։ Այնտեղ փող չի հավաքվում, դռները բաց են բոլորի համար։
Բաց մի թող այդ հանդիպումները։ Թագավորության սրահները նման չեն եկեղեցիներին։ Այնտեղ մարդիկ ստանում են աստվածաշնչյան կրթություն, և դու կսովորես, թե ինչպես Աստծու Խոսքը կօգնի քեզ ապրելու լավագույն կյանքով (2 Օրենք 31։12; Եսայիա 48։17)։
Սայ. «Երբ առաջին անգամ մտա Թագավորության սրահ, զարմացա, որ կուռքեր չտեսա, ոչ ոք քահանայի շորերով չէր և ինձնից փող չուզեցին։ Բոլորը սիրալիր էին իմ հանդեպ, ինձ լավ էի զգում այդ միջավայրում։ Ելույթները հասկանալի էին ու տրամաբանական։ Դա այն ճշմարտությունն էր, որը ես փնտրում էի»։
Դեյանիրա. «14 տարեկան էի, երբ առաջին անգամ գնացի Եհովայի վկաների ժողով։ Բոլորը ողջունեցին ինձ։ Կարծես ես մի կարևոր անձնավորություն էի, նրանք անկեղծորեն հետաքրքրվեցին ինձանով։ Քանի որ առաջին այցը լավ ազդեցություն թողեց ինձ վրա, ցանկացա նորից գնալ ժողով»։
[նկար 22-րդ էջի վրա]
Իմացիր, թե ինչ թեմաներ են քննարկվելու հաջորդ ժողովի հանդիպմանը։ Ընտրիր մի թեմա, որը քեզ հետաքրքրում է ու....
ԿՏՐԻՐ ԵՎ ՊԱՏՃԵՆԻՐ
Լրացրու դատարկ տեղերը մինչև ժողովի հաջորդ հանդիպումը։
Թեման
․․․․․
Ինչ եմ ուզում իմանալ այս թեմայի վերաբերյալ
․․․․․
Լրացրու դատարկ տեղերը, ժողովից հետո
Ինչ սովորեցի
․․․․․
Ինչ լավ բան կարող եմ ասել հռետորին նրա ելույթի մասին
․․․․․