Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/14 էջ 10–11
  • Այցելություն Բելիզ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Բելիզ
  • 2014 Արթնացե՛ք
2014 Արթնացե՛ք
g 10/14 էջ 10–11
Բելիզի ափ

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Բելիզ

Բելիզի քարտեզը

ԲԵԼԻԶԻ տարածքը փոքր է, բայց այն աչքի է ընկնում յուրօրինակ բազմազանությամբ։ Այստեղ կարելի է տեսնել արևադարձային անտառներ, իսկ ափի երկայնքով՝ բազմաթիվ կղզիներ, որոնք շրջապատված են փիրուզյա ջրերով։ Սակայն Բելիզի բազմազան բնաշխարհը նրա միակ հարստությունը չէ։

Այս երկրում ապրում են թռչունների և կենդանիների հարյուրավոր տեսակներ։ Բելիզում է բնակվում վառ գույներով զարդարված ծիածանագույն սղոցակտուցը (Ramphastos sulfuratus), ինչպես նաև կենտրոնամերիկյան գետակինճը (Tapirus bairdii)՝ ռնգեղջյուրի ցեղակիցը, որն ունի շարժուն, կարճ կնճիթ և կարողանում է արագ տեղաշարժվել թե՛ ցամաքի վրա, թե՛ ջրում։ Այստեղ բնակվում է նաև մեկուսի կյանք վարող ամերիկյան հովազը (Panthera onca)։ Այդ հովազների առաջին արգելոցը Բելիզում է ստեղծվել։

Ամերիկյան հովազ

Ամերիկյան հովազների առաջին արգելոցը ստեղծվել է Բելիզում

Բելիզն այն տարածքներից է, որտեղ մի ժամանակ իշխում էր մայաների քաղաքակրթությունը։ 16-րդ դարում իսպանացի կոնկիստադորները ներխուժեցին այդ տարածք, սակայն չկարողացան լիակատար հաղթանակ տանել մայաների դեմ։ Հետագայում բրիտանացիները այդ տարածքն իրենց հսկողության տակ վերցրին և 1862-ին պաշտոնապես դարձրին իրենց գաղութը՝ անվանելով այն Բրիտանական Հոնդուրաս։ 1981-ին Բելիզը անկախություն ձեռք բերեց։

Բելիզի բնակչությունը նույնքան բազմազան է, որքան նրա բնաշխարհը։ Հիմնական էթնիկական խմբերից են գարիֆունաները, կրեոլները, հնդիկները, մայաները և մետիսները։ Բելիզցիները շատ սիրալիր են և քաղաքավարի։ Երեխաները մեծահասակների հետ հարգանքով են խոսում՝ դիմելով նրանց «պարոն» և «տիկին» բառերով։

Բելիզցի կին շուկայում

Բելիզյան շուկա

Բելիզում կան Եհովայի վկաների ժողովներ տարբեր լեզուներով. այդ լեզուներն են՝ ամերիկյան ժեստերի լեզու, անգլերեն, բելիզյան կրեոլ, իսպաներեն, մայա (մոպան), մանդարինյան չինարեն և ստորին գերմաներեն։ 2013-ին Բելիզում ամեն 40 բնակչից մեկը ներկա է եղել Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։ Բելիզի կորալային խութերը ձգվում են ավելի քան 290 կիլոմետր և մաս են կազմում մի կորալային խութի, որն իր մեծությամբ աշխարհում երկրորդն է Ավստրալիայի Մեծ արգելախութից հետո։

Կորալային խութ Բելիզում

Բելիզի կորալային խութերը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բնակչությունը՝ 333 000

  • Մայրաքաղաքը՝ Բելմոպան

  • Պետական կարգը՝ խորհրդարանական ժողովրդավարություն

  • Լեզուները՝ անգլերեն, բելիզյան կրեոլ, իսպաներեն

  • Կլիման՝ մերձարևադարձային

  • Երկրի հիմնական մասը զբաղեցնում են լեռները, արևադարձային անտառները և ճահճուտները։ Ափամերձ ծանծաղ ջրերում կան հարյուրավոր կղզիներ և կղզյակներ՝ ծածկված մանգրային ծառերով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը