Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g17 № 5 էջ 14–15
  • Այցելություն Ղազախստան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Ղազախստան
  • 2017 Արթնացե՛ք
2017 Արթնացե՛ք
g17 № 5 էջ 14–15
Աստանա, Ղազախստան

Աստանա քաղաքը

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Ղազախստան

Ղազախստանի քարտեզը

ՂԱԶԱԽՆԵՐԸ հնում ապրել են քոչվորի կյանքով։ Մինչ օրս որոշ ղազախ հովիվներ տարվա տարբեր ժամանակներին իրենց հոտերը տանում են տարբեր արոտավայրեր։ Ամռանը անասուններին տանում են բարձրադիր վայրեր, որտեղ ավելի հով է, իսկ ձմռանը իջնում են ավելի տաք, ցածրադիր արոտավայրեր։

Որոշ ղազախներ ապրում են ժամանակակից զարգացած քաղաքներում։ Սակայն շատ սովորույթներ, կերակուրներ և ձեռքի աշխատանքներ արտացոլում են նրանց նախնիների քոչվորական կյանքը։ Ղազախները բանաստեղծությունների, երգերի և ազգային գործիքներով կատարվող գեղեցիկ երաժշտությունների հարուստ ժառանգություն ունեն։

Յուրդերը՝ քոչվորների ավանդական շարժական կացարանները, դարձել են բնության հետ ներդաշնակության մեջ ապրող մարդու խորհրդանիշը։ Հովիվները մինչ օրս էլ սիրում են ապրել յուրդերում, իսկ քաղաքներում բնակվող ղազախները հաճախ օգտագործում են դրանք հատուկ առիթների ժամանակ։ Յուրդերը ծառայում են որպես հարմարավետ կացարաններ նաև զբոսաշրջիկների համար։ Դրանց ներսում կարելի է տեսնել ղազախ կանանց հմուտ ձեռքի գործերը՝ զանազան ասեղնագործություններ, մանվածքներ և ձեռագործ գորգեր։

Ընտանիքը՝ յուրդի ներսում

Յուրդի ներսում

Գյուղերում ապրող ղազախ ընտանիքների համար ամենաթանկ կենդանին ձին է։ Նրանք ձի նշանակող 21 բառ ունեն՝ յուրաքանչյուրն իր նրբերանգով, և ավելի քան 30 բառեր և արտահայտություններ՝ ձիու մազածածկույթի գույնը նկարագրելու համար։ Լավ ձին համարվում է հարգի և արժեքավոր նվեր։ Գյուղական տարածքներում տղաները սովորում են ձիավարել դեռ վաղ տարիքից։

Ղազախ ընտանիքներում միսը ավանդական ճաշի սեղանի անբաժան մասն է։ Ղազախների ուտելիքները սովորաբար կծու չեն։ Նրանց սիրած ըմպելիքներից են կումիսը, որը պատրաստվում է զամբիկի կաթից և շատ առողջարար է համարվում, նաև շուբաթը, որը ուղտի կաթից պատրաստվող յուղոտ ու փոքր-ինչ թթվաշ ըմպելիք է։

Ալմաթիյում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղի դռները միշտ բաց են շրջայցերի համար։

Ձյունահովազ

Զգուշավոր ձյունահովազը ամռան ամիսներին բնակվում է Ղազախստանի բարձր լեռներում

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

Ղազախստանում վայրի վարդակակաչի առնվազն 36 տեսակ է աճում, և այդ ծաղիկը հաճախ հանդիպող թեմատիկ տարր է ղազախական ավանդական արվեստում։

Ղազախստանի Բալխաշ լճի ջուրը արևելյան մասում աղի է, իսկ արևմտյան մասում գրեթե աղիություն չունի։

Արծիվներով և այլ վարժեցված թռչուններով որսը մինչ օրս ժողովրդականություն է վայելում Ղազախստանում։ Ղազախները վարժեցնում են նաև քարարծիվներին, որոնք նրանց ամենասիրած թռչուններն են։

Աչքակապով արծիվ՝ կանգնած մարդու թևի վրա

Աչքակապն օգնում է, որ արծիվը չվախենա մարդկանցից

  • ՀԻՄՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԸ՝ ՂԱԶԱԽԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ՝ 17 563 000

  • ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ՝ ԱՍՏԱՆԱ

  • ԿԼԻՄԱՆ՝ ԱՄՌԱՆԸ՝ ՇՈԳ ԵՎ ԽՈՆԱՎ, ՁՄՌԱՆԸ՝ ՑՈՒՐՏ ՈՒ ՁՆԱՌԱՏ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը