Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g17 № 6 էջ 10–11
  • Այցելություն Նոր Զելանդիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Նոր Զելանդիա
  • 2017 Արթնացե՛ք
2017 Արթնացե՛ք
g17 № 6 էջ 10–11
Միլֆորդ ծոց (Նոր Զելանդիա)

Միլֆորդ ծոց

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Նոր Զելանդիա

Նոր Զելանդիան՝ աշխարհի քարտեզում

ԹԵՐԵՎՍ մոտ 800 տարի առաջ էր, որ մաորի ցեղերը, օվկիանոսով հազարավոր կիլոմետրեր անցնելով, բնակություն հաստատեցին Նոր Զելանդիայում։ Այստեղ նրանք տեսան մի երկիր, որը բոլորովին նման չէր Պոլինեզիայի արևադարձային կղզիներին, որտեղից նրանք դուրս էին եկել։ Սա լեռների, սառցադաշտերի, տաք աղբյուրների և ձյան երկիր էր։ Դրանից հինգ դար հետո այստեղ բնակություն հաստատեց մեկ ուրիշ ցեղ, որը եկել էր հեռավոր Եվրոպայից։ Ներկայումս Նոր Զելանդիայի բնակիչների շրջանում ընդունված են և՛ անգլո-սաքսոնական, և՛ պոլինեզիական ծագում ունեցող ավանդույթները։ Բնակչության գրեթե 90 տոկոսը ապրում է քաղաքներում։ Երկրի մայրաքաղաքը՝ Վելինգտոնը, առանձնահատուկ է նրանով, որ աշխարհի ամենահարավային մայրաքաղաքն է։

Ցեխահրաբուխներ՝ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում

Ցեխահրաբուխներ՝ Հյուսիսային կղզում

Նոր Զելանդիան շատ բազմազան ու գեղատեսիլ բնաշխարհ ունի։ Ուստի բոլորովին զարմանալի չէ, որ հարաբերականորեն մեկուսացած լինելով հանդերձ՝ այս երկիրը գրավում է զբոսաշրջիկներին. այստեղ ամեն տարի մոտ երեք միլիոն զբոսաշրջիկ է այցելում։

Ցիատեա ցեղի արծաթագույն երանգի բուսատեսակ

Ցիատեա ցեղի այս արծաթագույն երանգի բուսատեսակը կարող է հասնել մինչև 10 մետր (30 ֆուտ) բարձրության

Չթռչող տակահե

Մինչև 1948 թ. կարծում էին, թե տակահե չթռչող թռչունը վերացած տեսակ է

Նոր Զելանդիան աչքի է ընկնում կենդանական աշխարհի արտասովոր տեսակներով։ Այստեղ չթռչող թռչունների ավելի շատ տեսակներ կան, քան աշխարհի որևէ այլ վայրում։ Միայն Նոր Զելանդիայում է հանդիպում տուատարան, որը մողեսանման սողուն է և կարող է ապրել մինչև 100 տարի։ Տեղաբնակ կաթնասուններից կան միայն չղջիկների մի քանի տեսակներ և խոշոր ծովային կաթնասունների մի քանի տեսակներ, այդ թվում կետեր ու դելֆիններ։

Եհովայի վկաները արդեն 120 տարի է, ինչ ակտիվ գործունեություն են ծավալում Նոր Զելանդիայում։ Նրանք Աստվածաշունչ են ուսուցանում առնվազն 19 լեզուներով, որոնց թվում են նիուե, ռարոտոնգա, սամոա և տոնգա պոլինեզյան լեզուները։

Մաորիները երգում են

Մաորիները իրենց ազգային տարազով կատարում են պարային շարժումներով ուղեկցվող մի երգ

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

«Նոր Զելանդիա» անունը ծագել է Նիդերլանդների Զելանդիա մարզի անունից։ Մաորիները այն կոչում են Աոտեարոա, որը նշանակում է «երկար սպիտակ ամպի երկիր»։

Թեև Նոր Զելանդիայի բնակչության մեծ մասը խոսում է անգլերեն, բայց տեղի լեզուն՝ մաորին, այժմ վերածնունդ է ապրում և դասավանդվում է դպրոցներում։ Եհովայի վկաների պաշտոնական կայքը՝ jw.org, հասանելի է մաորի լեզվով։

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ՝ 4,7 ՄԻԼԻՈՆ

  • ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ՝ ՎԵԼԻՆԳՏՈՆ

  • ԵՐԿԻՐԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՂԶԻՆ ՀԱՅՏՆԻ Է ԻՐ ԳՈՐԾՈՂ ՀՐԱԲՈՒԽՆԵՐՈՎ ԵՎ ՏԱՔ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՎ, ԻՍԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՂԶՈՒՄ ԿԱՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը