Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 69
  • Հայրության հարցը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայրության հարցը
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Նրանց հայրը Աբրահա՞մն է, թե՞ Սատանան
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Եհովան նրան կոչեց «իմ ընկեր»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ո՞վ էր Աբրահամը
    2012 Դիտարան
  • Աստված փորձում է Աբրահամի հավատը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 69

Գլուխ 69

Հայրության հարցը

ՏՈՆԻ ընթացքում Հիսուսի զրույցը հրեա առաջնորդների հետ ավելի լարված է դառնում։ «Ես գիտեմ, որ դուք Աբրահամի սերունդն եք,— ընդունում է Հիսուսը,— բայց դուք փորձում եք սպանել ինձ, որովհետև իմ խոսքը տեղ չունի ձեզանում։ Ինչ որ տեսել եմ իմ Հոր մոտ, ես ա՛յն եմ խոսում, իսկ դուք անում եք այն, ինչ որ լսել եք ձեր հորից»։

Առանց նշելու, թե ով է նրանց հայրը՝ Հիսուսը պարզ ցույց է տալիս, որ իրենց հայրերը տարբեր են։ Չիմանալով, թե նա ում նկատի ունի՝ հրեա առաջնորդներն ասում են. «Մեր հայրը Աբրահամն է»։ Նրանք համոզված են, որ ունեն այնպիսի հավատ, ինչպիսին որ Աբրահամն ուներ՝ Աստծու ընկերը։

Սակայն Հիսուսն իր պատասխանով ցնցում է նրանց. «Եթե Աբրահամի զավակներն եք, ուրեմն Աբրահամի գործերն արեք»։ Իսկական որդին ընդօրինակում է իր հորը։ «Բայց հիմա դուք փորձում եք սպանել ինձ,— ասում է Հիսուսը,— մի մարդու, որը ձեզ պատմեց այն ճշմարտությունը, որն Աստծուց է լսել։ Աբրահամը այդ բանը չարեց»։ Ուստի Հիսուսն ասում է. «Դուք ձեր հոր գործերն եք անում»։

Առաջնորդները դեռևս չեն հասկանում, թե ում մասին է խոսում Հիսուսը։ Նրանք մնում են այն կարծիքին, թե իրենք Աբրահամի օրինական որդիներն են, և ասում են. «Մենք պոռնըկությունից չենք ծնվել»։ Ապա պնդելով, թե Աբրահամի պես Աստծու ճշմարիտ երկրպագուներ են՝ ասում են. «Մեր Հայրը մեկն է՝ Աստված»։

Բայց արդյո՞ք Աստված է նրանց Հայրը։ «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, դուք կսիրեիք ինձ, որովհետև Աստծուց դուրս եկա և հիմա այստեղ եմ։ Ոչ էլ ինքս ինձանով եկա, այլ Նա՛ ուղարկեց ինձ։ Ինչո՞ւ չեք հասկանում, թե ինչ եմ խոսում»։

Հիսուսը փորձեց այս կրոնական առաջնորդներին ցույց տալ, թե ինչպիսին են լինում իրեն մերժելու հետևանքները։ Իսկ այժմ նա բացահայտ ասում է. «Դուք ձեր հորից եք՝ Բանսարկուից, և ուզում եք ձեր հոր ցանկությունները կատարել»։ Իսկ ինչպիսի՞ հայր է Բանսարկուն։ Հիսուսը նրան անվանում է մարդասպան և ասում. «Նա ստախոս է և ստության հայրը»։ Այնուհետև եզրափակում է. «Նա, ով Աստծուց է, լսում է Աստծու խոսքերը։ Իսկ դուք չեք լսում այն պատճառով, որ Աստծուց չեք»։

Վրդովվելով Հիսուսի դատապարտության վրա՝ հրեաները պատասխանում են. «Մի՞թե ճիշտ չենք ասում, որ դու սամարացի ես և դև ունես»։ «Սամարացի» բառը օգտագործվում է արհամարհանք և անարգանք արտահայտելու նպատակով, քանի որ հրեաները ատում են սամարացիներին։

Ուշադրություն չդարձնելով այդ վիրավորանքին՝ Հիսուսը պատասխանում է. «Ես դև չունեմ, այլ ես իմ Հորն եմ պատվում, իսկ դուք անարգում եք ինձ»։ Այնուհետև նա մի ապշեցուցիչ խոստում է տալիս. «Եթե մեկը պահի իմ խոսքերը, նա երբեք մահ չի տեսնի»։ Իհարկե, Հիսուսը նկատի չունի, որ բոլոր նրանք, ովքեր հետևում են իրեն, բառացի չեն մահանա։ Նա ուզում է ասել, որ նրանք չեն տեսնի հավիտենական կործանում, կամ՝ «երկրորդ մահը», որտեղից հարություն չկա։

Բայց հրեաները բառացի են ընկալում Հիսուսի խոսքերը։ Նրանք ասում են. «Հիմա արդեն իմացանք, որ դև ունես։ Աբրահամը մահացավ, մարգարեներն էլ, բայց դու ասում ես՝ «եթե մեկը պահի իմ խոսքերը, նա երբեք մահ չի ճաշակի»։ Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Աբրահամը, որ մահացավ։ Մարգարեներն էլ մահացան։ Դու քեզ ո՞ւմ տեղն ես դնում»։

Ամբողջ զրույցի ընթացքում ակնհայտ է, որ Հիսուսը այս մարդկանց ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ ինքը խոստացյալ Մեսիան է։ Սակայն իր ինքնության մասին նրանց հարցին ուղղակիորեն պատասխանելու փոխարեն՝ նա ասում է. «Եթե ես ինքս ինձ փառավորեմ, իմ փառքը ոչինչ է։ Իմ Հայրն է, որ փառավորում է ինձ. նա, որի համար ասում եք, թե ձեր Աստվածն է, մինչդեռ դուք չեք ճանաչում նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան։ Եվ եթե ասեմ, թե չեմ ճանաչում նրան, ձեզ նման ստախոս կլինեմ»։

Շարունակելով՝ Հիսուսը կրկին խոսում է հավատարիմ Աբրահամի մասին և ասում. «Ձեր հայր Աբրահամը մեծապես ուրախացավ՝ հույս ունենալով տեսնել իմ օրը. նա տեսավ այն և ուրախացավ»։ Այո՛, հավատի աչքերով Աբրահամը սպասում էր խոստացված Մեսիայի գալստյանը։ Իրենց անհավատությունը ցույց տալով՝ հրեաները պատասխանում են.

— Դու դեռ հիսուն տարեկան էլ չկաս և Աբրահամի՞ն ես տեսել։

— Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ,— պատասխանում է Հիսուսը,— նախքան Աբրահամի լինելը ես արդեն կայի։

Ինչ խոսք, Հիսուսն այստեղ նկատի ունի իր մինչմարդկային գոյությունը, երբ ապրում էր երկնքում որպես հզոր ոգեղեն էակ։

Հիսուսի այդ խոսքերի վրա կատաղելով՝ հրեաները քարեր են վերցնում, որ քարկոծեն նրան։ Սակայն նա թաքնվում է և անվնաս դուրս գալիս տաճարից։ Հովհաննես 8։37–59; Հայտնություն 3։14; 21։8։

▪ Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տալիս, որ ինքն ու իր թշնամիները տարբեր հայրեր ունեն։

▪ Ի՞նչ է նշանակում այն, որ հրեաները Հիսուսին «սամարացի» են անվանում։

▪ Ի՞նչ նկատի ունի Հիսուսը՝ ասելով, որ իր հետևորդները երբեք մահ չեն տեսնի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը