Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ll մաս 8 էջ 18–19
  • Ի՞նչ նշանակություն ունի Հիսուսի մահը քեզ համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ նշանակություն ունի Հիսուսի մահը քեզ համար
  • Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան
  • Նմանատիպ նյութեր
  • Մաս 8
    Լսիր Աստծուն
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Աստծու Թագավորության մասին
    2008 Դիտարան
Ավելին
Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան
ll մաս 8 էջ 18–19

ՄԱՍ 8

Ի՞նչ նշանակություն ունի Հիսուսի մահը քեզ համար

Հիսուսի մահվան շնորհիվ մենք հավիտյան ապրելու հույսն ունենք։ Հովհաննես 3։16

Կանայք նայում են Հիսուսի դատարկ գերեզմանին

Հիսուսի մահից երեք օր անց մի քանի կանայք գնացին նրա գերեզման ու տեսան, որ այն դատարկ է։ Եհովան հարություն էր տվել նրան։

Հիսուսը հայտնվում է իր առաքյալներին, հետո համբարձվում է երկինք

Հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր առաքյալներին։

Եհովան հարություն էր տվել Հիսուսին որպես հզոր և անմահ ոգեղեն արարածի։ Հիսուսի աշակերտները տեսան նրան երկինք համբարձվելիս։

  • Ո՞րն է մեղքի «վարձը» (Հռոմեացիներ 6։23)։

  • Հիսուսը ճանապարհ հարթեց դեպի հավիտենական կյանք (Հռոմեացիներ 5։21)։

Աստված հարություն տվեց Հիսուսին և նշանակեց Աստծու Թագավորության Թագավոր։ Դանիել 7։13, 14

Իր Թագավորական գահից Հիսուսն իշխում է դրախտում ապրողների վրա

Հիսուսն իր կյանքը որպես փրկանք տվեց մարդկանց համար (Մատթեոս 20։28)։ Այդ փրկանքի միջոցով Աստված մեզ հավիտենական կյանք է շնորհելու։

Եհովան Հիսուսին թագավոր է նշանակել երկրի վրա իշխելու համար։ Նրա հետ թագավորելու են նաև 144000 հավատարիմ մարդիկ, որոնք մահից հետո հարություն են առնում և ապրում են երկնքում։ Նրանց հետ Հիսուսը կազմում է երկնային արդար կառավարությունը՝ Աստծու Թագավորությունը (Հայտնություն 14։1–3)։

Աստծու Թագավորությունը երկիրը վերածելու է դրախտի։ Այլևս չեն լինի պատերազմ, հանցագործություն, աղքատություն և սով։ Մարդիկ իսկապես երջանիկ կլինեն (Սաղմոս 145։16)։

  • Ի՞նչ օրհնություններ կբերի Աստծու Թագավորությունը (Սաղմոս 72)։

  • Մենք պետք է աղոթենք, որ գա այդ Թագավորությունը (Մատթեոս 6։10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը