Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 55 էջ 132
  • Եհովայի հրեշտակը պաշտպանում է Եզեկիային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովայի հրեշտակը պաշտպանում է Եզեկիային
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Աստված օգնության է հասնում Եզեկիա թագավորին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ովքե՞ր են յոթ հովիվները և ութ իշխաններն այսօր
    2013 Դիտարան
  • «Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ»
    2010 Դիտարան
  • Եզեկիան վարձատրվեց իր հավատի համար
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 55 էջ 132
Հրեշտակը հարձակվում է ասորեստանցիների բանակի վրա

ԴԱՍ 55

Եհովայի հրեշտակը պաշտպանում է Եզեկիային

Ասորեստանյան կայսրությունը գրավել էր Իսրայելի տասցեղ թագավորությունը։ Եվ այժմ այդ կայսրության թագավորը՝ Սենեքերիմը, ցանկանում էր գրավել Հուդայի երկցեղ թագավորությունը։ Նա սկսեց մեկ առ մեկ գրավել Հուդայի քաղաքները։ Սակայն ամենից շատ Սենեքերիմը ցանկանում էր գրավել Երուսաղեմը։ Բայց նա չգիտեր, որ Եհովան պաշտպանում է այդ քաղաքը։

Հուդայի Եզեկիա թագավորը Սենեքերիմին շատ փող տվեց, որպեսզի նա հանգիստ թողնի Երուսաղեմը։ Ու թեև Ասորեստանի թագավորը վերցրեց այդ փողը, սակայն ուղարկեց իր մեծ զորքը, որ հարձակվի Երուսաղեմի վրա։ Ասորեստանցիները ավելի ու ավելի էին մոտենում Երուսաղեմին, և քաղաքի բնակիչները վախով լցվեցին։ Այդ ժամանակ Եզեկիան ասաց նրանց. «Մի՛ վախեցեք։ Թեև ասորեստանցիները զորավոր են, բայց Եհովան մեզ նրանցից ավելի զորավոր կդարձնի»։

Սենեքերիմն իր պատգամաբերին՝ ռաբսակին, ուղարկեց Երուսաղեմ, որ ծաղրի ժողովրդին։ Ռաբսակը կանգնեց քաղաքից դուրս ու բղավեց. «Եհովան չի կարող ձեզ օգնել։ Թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան խաբի ձեզ։ Ոչ մի աստված չի կարող պաշտպանել ձեզ մեզնից»։

Եզեկիան Եհովային հարցրեց, թե ինքը ինչ պետք է անի։ Եհովան պատասխանեց. «Մի՛ վախեցիր ռաբսակի խոսքերից։ Սենեքերիմը չի գրավի Երուսաղեմը»։ Հետո Եզեկիան Սենեքերիմից նամակներ ստացավ, որոնցում նա գրում էր. «Հանձնվի՛ր։ Եհովան չի կարող փրկել քեզ»։ Նամակները կարդալուց հետո Եզեկիան աղոթեց. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, փրկի՛ր մեզ, որպեսզի բոլորը իմանան, որ դու ես միակ ճշմարիտ Աստվածը»։ Եհովան ասաց նրան. «Ասորեստանի թագավորը չի գա Երուսաղեմ։ Ես կպաշտպանեմ իմ քաղաքը»։

Սենեքերիմը վստահ էր, որ շուտով կգրավի Երուսաղեմը։ Բայց մի գիշեր, երբ ասորեստանցի զինվորները բանակ էին դրել քաղաքից դուրս, Եհովան իր հրեշտակին ուղարկեց նրանց մոտ։ Պատկերացնո՞ւմ ես՝ հրեշտակը 185 000 զինվոր սպանեց։ Սենեքերիմ թագավորը կորցրեց իր ամենաուժեղ զինվորներին։ Նա ուրիշ ընտրություն չուներ, ուստի պարտված տուն գնաց։ Եհովան, ինչպես և խոստացել էր, պաշտպանեց Եզեկիային ու Երուսաղեմ քաղաքը։ Եթե դու այդ ժամանակ ապրեիր Երուսաղեմում, հույսդ կդնեի՞ր Եհովայի վրա։

«Եհովայի հրեշտակը Նրանից վախեցողներին պաշտպանում է և նրանց փրկում է» (Սաղմոս 34։7)։

Հարցեր։ Եհովան ինչպե՞ս պաշտպանեց Երուսաղեմը։ Ի՞նչ ես կարծում, Եհովան կպաշտպանի՞ քեզ։

2 Թագավորներ 17։1-6; 18։13-37; 19։1-37; 2 Տարեգրություն 32։1-23

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը