ԵՐԳ 113
Խաղաղությունը մեր ժառանգությունն է
Տպագիր թողարկում
1. Փա՜ռք միասնության Աստծուն՝
Տեր Եհովային։
Կբերի խաղաղություն,
Վերջ կտա կռվին։
Հոր Որդին խաղաղության
Մեծ Իշխան դարձավ։
Կհաղթի ու մեզ կտա
Կյանք՝ խաղաղ, անցավ։
2. Չենք ասում կոպիտ խոսքեր,
Չենք վիճաբանում։
Խոփ ենք մենք սրից կոփել.
Հաշտ ենք միշտ ապրում։
Որ խաղաղ մնանք այսպես,
Մենք պիտի ներենք։
Հիսուսի գառներն ենք հեզ.
Մեր Հովվին լսենք։
3. Ինչպիսի՜ խաղաղություն...
Յահն է մեզ օրհնել։
Խոսքն ենք Հոր դաջել սրտում.
Դա է մեզ օգնել։
Թող տեսնեն՝ խաղաղ ենք մենք,
Ճիշտ է մեր ուղին։
Շատ շուտով պիտի հասնենք
Կատարյալ կյանքին։
(Տես նաև Սաղ. 46։9; Ես. 2։4; Հակ. 3։17, 18)