ՄԱՍ 2
Թագավորների օրերից մինչև Երուսաղեմի վերակառուցումը
Այս մասն ընդգրկում է մոտ 600 տարվա պատմություն։ Սկզբում կխոսենք Սավուղի որդի Հովնաթանի, ապա՝ Դավթի մասին, ով Իսրայելի հավատարիմ թագավորներից առաջինն էր։ Հետո կքննենք այլ հավատարիմ մարդկանց պատմություններ ու կհասնենք մինչև այն ժամանակները, երբ Աստծու ժողովուրդը վերադարձավ Բաբելոնի գերությունից և վերակառուցեց Երուսաղեմը։ Մեզ համար քաջալերական և ուսանելի կլինեն Աբիգեայի, Նաթանի, Եղիայի, Դանիելի, Եսթերի, Նեեմիայի և այլոց օրինակները։ Նրանք հայտնվեցին տարբեր իրավիճակներում, երբ նրանց քաջություն էր պետք։ Օրինակ՝ նրանցից ոմանք ղեկավարել են Եհովայի ըմբոստ ժողովրդին, ոմանք դժվարություններ են կրել ճշմարիտ ուղուց հեռացած ղեկավարների սխալների պատճառով, ոմանք էլ հավատարմորեն թիկունք են կանգնել ճշմարտությանը այն ժամանակ, երբ Աստծու ընտրյալ ազգը մխրճվել էր չարության և հավատուրացության մեջ։