Գովասանքի խոսք «արտակարգ» համաժողովի մասին
ԼԻՄԱՅՈՒՄ (Պերու) ապրող մի ռադիոհաղորդավար կասկածանքով էր վերաբերվում Եհովայի վկաներին։ Նրա վերաբերմունքը, սակայն, կտրուկ փոխվեց նրանց նահանգային համաժողովներից մեկին ներկա գտնվելուց հետո։ Իրականում նա այն աստիճան ցնցված էր, որ մի քանի բարյացակամ ակնարկներով ռադիոունկնդիրներին թեթևակի ներկայացրեց իր տպավորությունները։ Ահա որոշ հատվածներ նրա ելույթից.
«Համաժողովն ուղղակի արտակարգ էր։ Հատակին թղթի կտոր անգամ չկար գցված, ոչ էլ առուծախ անողներ շրջակայքում։ Երթևեկության խցանումները բացակայում էին։ Հինգ հազար երկու հարյուր հոգի՝ յուրաքանչյուրն իր ծախսով, դիմել էր դեպի մարզադաշտ՝ զինված դույլերով, փոշու շորերով, ավել–ցախավելներով, գոգաթիակներով, խոզանակներով, ձեռնոցներով և լվանալ–մաքրելու համար անհրաժեշտ ախտահանող միջոցներով։ Ներկվեց այն, ինչի կարիքը զգացվում էր։ Եվ ո՞վ էր նրանց հովանավորում։ Վկաներն իրենք են իրենց ծախսերը հոգում։ Երբ տեղեկանում են, որ ինչ–որ բան է հարկավոր անել, նրանք առանց հապաղելու պատրաստ են դրամ նվիրաբերելու։ Ես կասեի, որ կաթոլիկ եկեղեցին քնած է նման հարցերում։ Ցանկանում եմ շնորհավորել Եհովայի վկաներին ու այդ միջոցառման կազմակերպիչներին և ուզում եմ ամենայն անկեղծությամբ ասել. «Թող Աստված միշտ օգնի ձեզ և օրհնի»։
Այս տարի աշխարհի տարբեր քաղաքներում Եհովայի վկաները պատրաստվում են անցկացնել «Աստվածահաճ ապրելակերպ» վերնագրով նահանգային համաժողովը։ Ներկա կգտնվե՞ք արդյոք։
[մեջբերում 32–րդ էջի վրա]
«Հատակին թղթի կտոր անգամ չկար գցված»։