«Ո՞վ է ցօղի կաթիլները ծնողը»
ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ դարի մի լրագրող ցողի կաթիլները նկարագրեց որպես «մթնոլորտից կազմված՝ երկրի ջրանման զարդ»։ Մեր Ստեղծիչը վաղեմի նահապետ Հոբին հետևյալ հարցն ուղղեց. «Ո՞վ է ցօղի կաթիլները ծնողը» (Յոբ 38։28)։ Նա Հոբին հիշեցրեց, որ այդ գեղեցիկ ցողի սկզբնաղբյուրն ինքն Աստված է։
Շողշողալուց և գոհարանման գեղեցկություն ունենալուց բացի՝ Աստվածաշնչում ցողն օրհնության, պարարտության, առատության և կյանքի պահպանման հետ է զուգորդվում (Ծննդոց 27։28; Բ Օրինաց 33։13, 28; Զաքարիա 8։12)։ Իսրայելում շոգ, անանձրև տարվա եղանակի ժամանակ «Հերմոնի շաղը» պահպանում էր բուսականությունը և, բնականաբար, իսրայելացիներին։ Հերմոնի լեռան անտառապատ ու ձյունապատ գագաթները մինչև հիմա գիշերային գոլորշի են արտադրում, որը խտանալով վերածվում է առատ ցողի։ Սաղմոսերգու Դավիթը ցողի բերած թարմությունը համեմատեց Եհովային ծառայողների հետ միասին հաճելի բնակավայրում ապրելու հետ (Սաղմոս 133։3)։
Իսրայելին տված Մովսես մարգարեի հրահանգները թեթև ու թարմացնող էին ինչպես ցողը։ Նա ասում է. «Ցօղի պէս իջնէ իմ խօսքը՝ ինչպէս անձրեւը կանաչեղէնի վերայ, եւ ինչպէս առատ անձրեւներ խոտի վերայ» (Բ Օրինաց 32։2)։ Այսօր Եհովայի վկաները Աստծո Թագավորության մասին կենսատու բարի լուրը հռչակում են մինչև երկրի ծայրերը (Մատթէոս 24։14)։ Աստված հրավիրում է. «Ե՛կ։ Եւ թող գայ, ով ծարաւ է. նաեւ՝ ով ուզում է առնել կենաց ջուրը՝ ձրի» (Յայտնութիւն 22։17)։ Բոլոր ազգերի միջից միլիոնավոր մարդիկ ընդունում են աստվածատուր հոգևոր «թարմություն» ստանալու առաջարկը, որը կարող է նրանց կյանքը հավիտյան պահպանել։