Ինչպես են նրանք դիմադրում հասակակիցների ճնշմանը
Շատերը, իրենց հասակակիցների կողմից ընդունելի լինելու ցանկությունից մղված, ընդօրինակում են նրանց մտածողությունն ու արարքները։ Երիտասարդներից առանձնահատուկ կամքի ուժ է պահանջվում մերժելու համար այնպիսի վնասակար սովորություններ, ինչպիսիք են թմրադեղերի օգտագործումն ու անբարո սեռական վարքագիծը։ Բայց ինչպե՞ս կարող են նրանք դիմադրել իրենց հասակակիցների կողմից եկող ճնշմանը։
Լեհաստանում բնակվող երկու պատանի աղջիկներ գրում են. «Աշխարհի ոգին բացահայտորեն դրսևորվում է մեր օրերի պատանիներից շատերի մեջ։ Նրանք քննությունների ժամանակ խարդախությունների են դիմում, խոսելիս հայհոյում են, տարօրինակ հագուստ են կրում ու վայրի, անբարո երաժշտություն լսում։ Որքա՜ն ուրախ ենք, որ դուք տպագրում եք այնպիսի հոդվածներ, որոնք ուղղված են մեզ նման պատանիներին և պաշտպանում են դժգոհ ու ըմբոստ երիտասարդների ազդեցությունից։
Բառերով դժվար է արտահայտել մեր երախտագիտությունը «Դիտարանի» տպավորիչ հոդվածների համար, որոնց կարիքը զգում ու գնահատում ենք մենք՝ երիտասարդներս։ Աստվածաշնչից ձեռք բերած խրատներն օգնել են ուղղել մեր քայլերը, որպեսզի շարունակենք հաճեցնել Եհովա Աստծուն։ Մենք համոզված ենք, որ հավատարմորեն Եհովային ծառայելը կյանքի լավագույն ուղին է»։
Այո՛, երիտասարդները կարող են դիմադրել, երբ իրենց հասակակիցները փորձում են ճնշում գործադրել նրանց վրա։ Վարժեցնելով իրենց զգայարանները՝ քրիստոնյա երիտասարդները սովորում են իմաստուն որոշումներ կայացնել, որոնք արտացոլում են ոչ թե «այս աշխարհի հոգին», այլ «այն Հոգին, որ Աստծուց է» (Եբրայեցիս 5։14; Ա Կորնթացիս 2։12)։