Պատմում են Թագավորության քարոզիչները
Հնդկաստան. «Միասնություն բազմազանության մեջ»
«Միասնություն բազմազանության մեջ». ժողովրդական լոզունգ, որը տալիս է Հնդկաստանում ապրող ազգերի համախմբման նկարագիրը։ Մշակույթի, լեզվի, կրոնի, էթնիկական ծագման, հագուստի և կերակրատեսակների մեծ բազմազանությամբ լի այս լայնարձակ երկրում միասնություն ձեռք բերելը հեշտ խնդիր չէ։ Սակայն, նման միասնություն է տեսնվում Եհովայի վկաների Հնդկաստանի մասնաճյուղում, թեև այնտեղ ապրող և աշխատող 340 կամավորները եկել են երկրի մի շարք նահանգներից ու միութենական տերիտորիաներից և խոսում են տարբեր լեզուներով։
• Ծանոթանանք Ռաջռանի անունով մի երիտասարդ քրոջ հետ, որն այստեղ է եկել Փենջաբից՝ Հնդկաստանի ծայր հյուսիս–արևմուտքից։ Երբ Ռաջռանին դեռ սովորում էր դպրոցում, նրա դասընկերուհիներից մեկը սկսեց Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այդ փոքր աղջիկը փորձեց Ռաջռանիի մեջ Աստվածաշնչի հանդեպ հետաքրքրություն առաջացնել և քանի որ անգլերեն լավ չգիտեր, իսկ «Դիտարան» պարբերագիրը այն ժամանակ փենջաբերեն լեզվով դեռ չէր հրատարակվում, նա խնդրեց Ռաջռանիին իր համար թարգմանել պարբերագրի բովանդակությունը։ Այն, ինչ Ռաջռանին կարդաց Դիտարանում, նրան խորը տպավորեց, և, չնայած իր ծնողների հակառակությանը, նա հոգևոր առաջընթաց ապրեց և մկրտվեց՝ իր կյանքը նվիրելով Եհովա Աստծուն։ Եվ այսօր, ծառայելով Հնդկաստանի Բեթելում, նա անում է այն նույն աշխատանքը, ինչի արդյունքում բացվեցին նրա աչքերը, և նա տեսավ ճշմարտությունը. Ռաջռանին քրիստոնեական գրականությունները թարգմանում է փենջաբերեն։
• Նկատի առնենք նաև Բիժոյին, որը եկել է Հնդկաստանի մյուս ծայրից՝ հարավ–արևմուտքում գտնվող Կերալա նահանգից։ Ազգային տոնակատարություններին չմասնակցելու պատճառով Բիժոյին հեռացրել էին դպրոցից։ Այդ գործը հանձնվել էր դատարան, որտեղ էլ ձգձգվող դատը ավարտվել էր մաքուր երկրպագության աչքառու հաղթանակով։ Դրանից հետո Բիժոն վերադարձել էր դպրոց։a Այնուհետև նա համալսարան էր ընդունվել։ Սակայն, նրա խիղճը թույլ չէր տվել գտնվել մի այնպիսի միջավայրում, ուր անբարոյականություն էր տիրում. նա հենց առաջին կիսամյակի ընթացքում թողել էր համալսարանը։ Այժմ, ծառայելով Բեթելում արդեն տաս տարի, նա զգում է, որ իրեն ավելի շատ օգուտներ է տվել թեև բազմազան, բայց Բեթելի միաբանված ընտանիքում գտնվելը, քան կտար նրան բարձրագույն կրթությունը։
• Նորման ու Լիլին յոթանասունն անց կանայք են և արդեն երկար տարիներ է, ինչ այրի են։ Նրանցից յուրաքանչյուրը քառասուն տարուց ավել է, ինչ լիաժամ ծառայության մեջ է։ Լիլին գրեթե քսան տարի է, որ աշխատում է Բեթելի մասնաճյուղում որպես թամիլերեն լեզվի թարգմանչուհի։ Նորման Բեթել է եկել տասներեք տարի առաջ՝ ամուսնու մահից հետո։ Բացի այն, որ Նորման ու Լիլին ջանասեր ու բարեխիղճ աշխատողներ են, նրանք նաև մեծապես նպաստում են, որպեսզի Բեթելի ընտանիքում միասնական ոգի տիրի։ Այդ երկու քույրերը հաճույքով հյուրեր են ընդունում, սիրով շփվում են Բեթելի ընտանիքի երիտասարդ անդամների հետ և նրանց պատմում, թե ինչ ուրախություններ են տեսել իրենց քրիստոնեական կյանքում։ Երիտասարդներն էլ իրենց հերթին են արձագանքում՝ հրավիրելով նրանց և անհրաժեշտության դեպքում օգնություն առաջարկելով։ Ընդօրինակելու իրոք որ հիանալի օրինակներ։
Հաղթահարելով տարաձայնությունները, որոնք ուրիշ շատ վայրերում կռիվների և անհամաձայնությունների պատճառ են դառնում՝ Հնդկաստանի Բեթելի միաբանված ընտանիքի այս կամավոր անդամները ուրախությամբ աշխատում են համատեղ և ծառայում են ուրիշներին (Սաղմոս 133։1)։
[ծանոթագրություն]
a Տեսեք 1987 թ. Դիտարանի նոյեմբերի 1–ի համարը, էջ 21, անգլ.։
[նկար 8–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Ետևի պլանում. Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.